Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ
ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ»


Կանանց միամսյակի շրջանակներում խիստ ակտիվացել են ֆեմինիստուհիներն ու տարատեսակ գենդերային երեւույթները:  Հենց մարտի 8-ին, մինչ կանայք եւ աղջիկները անակնկալներ ու հաճոյախոսություններ էին ստանում իրենց սիրելիներից` ամուսիններից, զավակներից, հայրերից ու եղբայրներից, «Ոչ հայրիշխանությանը» կոչերով Երեւանի կենտրոնում ինչ-որ մարդիկ երթի էին ելել: Ավելին` ոգեւորված իրենց գաղափարախոսությամբ` կրկնում էին` «Ո՛չ պետությանը, ո՛չ սահմաններին»: Հերթական խայտառակ երթի մասին «Իրավունքը» զրուցեց Քաղաքական-կրոնական եւ ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար, «Պատրիդա» հունական հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան ԷԴՈՒԱՐԴ ՊՈԼԱՏՈՎԻ հետ, ով նախկինում ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ էր:



«ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԽՈՍՔԵՐՆ ՈՒ ՆԱԽԿԻՆ ԱՐԱԾ ԳՈՐԾԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ»


-Պարոն Պոլատով, որպես օմբուդսմենի գրասենյակի նախկին ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում վերոնշյալ երեւույթին:
– Շատ վատ եմ վերաբերվում, երեւի դրա համար էլ ՄԻՊ-ի գրասենյակից ինձ հեռացրին: Բայց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի եւ ոչ էլ Լարիսա Ալավերդյանի օրոք մենք համարյա այդ գործերով չէինք զբաղվում` ո՛չ սեքսուալ փոքրամասնություններով, ո՛չ էլ գենդերայինով:
– Ի դեպ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ա. Հարությունյանն օրերս հարցազրույց է տվել ԼԳԲՏ համայնքին պատկանող կայքերից մեկին ու նշել, թե եկել է ժամանակը, որպեսզի պետությունը միջոցներ ձեռնարկի ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար: Ինչպե՞ս կբացատրեք սա:
– Իր խոսքերն ու նախկին արած գործերը չեն համընկնում. առաջ նա այդպես չէր մտածում: Եթե հիմա այդպես է մտածում, ես չգիտեմ, թե ինչ է կատարվել: Ուղղակի, այն հրահանգները, որոնք ժամանակին տալիս էր ի պաշտոնե, համենայնդեպս, նման երեւույթներով չէինք զբաղվում:
– Ըստ Ձեզ, ի՞նչ է փոխվել այսօր` նախկին ՄԻՊ-ի հայացքների մեջ:
– Ճիշտն ասած, ծանոթ չեմ, չեմ հետեւում, չեմ կարող ասել, միայն ուզում եմ նշել, որ մեր հունական հասարակական կազմակերպությունը դեմ է գենդերային շարժմանը, այդ ԼԳԲՏ համայնքին...

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ ԱՅՍ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ»

-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե պատրաստ է ամեն կերպ աջակցել սեռական փոքրամասնություններին:
– Դա միանշանակ արտաքին պատվեր է, որի նպատակն է կազմաքանդել մեր ազգային, հոգեւոր, ֆիզիոլոգիական անվտանգությունը: Մենք իրավունք չունենք դա մեզ թույլ տալու: Ընդամենը 2 միլիոն ենք եւ մինչ այսօր դիմակայել ենք` շնորհիվ մեր ազգային ու բարոյական արժեքների պահպանման: Վստահ եմ, որ Զարուհի Փոստանջյանը արտաքին պատվեր է կատարում, եւ կարծում եմ, որ ժամանակն է վերջ դնել այս երեւույթին: Գտնում եմ, որ հասարակությունը պետք է այստեղ անպայման իր խոսքն ասի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ