Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԼՏՊ-Ի ՑՈՒՑԱԿԸ ՀՈՒՄՈՐ ԵՎ ՏԽՈՒՐ ՆՈՍՏԱԼԳԻԱ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԼՏՊ-Ի ՑՈՒՑԱԿԸ ՀՈՒՄՈՐ ԵՎ ՏԽՈՒՐ ՆՈՍՏԱԼԳԻԱ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ


ՀԱԿԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հասկանալով, որ ընդդիմությունից «Պողոս-Պետրոս դուրս չի գալիս», որոշել է քիթը մտցնել ու կենտրոնանալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացվող միջոցառումների մեջ: Ավելին` նույնիսկ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի վերլուծությամբ է հանդես եկել ու, ինչպես պնդում են մեր ունեցած աղբյուրները, ԼՏՊ-ն մի լավ փնովել է այն` փետրվարի 27-ին իր մի քանի կուսակիցների ուղեկցությամբ հանդիպելով ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի` Սեւրի պայմանագիրը անհավանական երազանք է, որին հասնելու համար հայկական կողմը որեւէ շանս չունի:

Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:
Ինչպես նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պարոն Մելքոնյանը վերաբերվում, որ Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահին ուղղված իր բաց նամակում առաջարկել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի մշակման հանձնաժողովում ներառել մի քանի անձանց, որոնց թվում էր նաեւ Ցեղասպանության հարցում հայտնի իր հակահայկական ու մերժողական դիրքորոշումներով Ժիրայր Լիպարիտյանը.
– Ցավում եմ, որ Հայաստանի առաջին նախագահն այդ ամենը ճիշտ դիտանկյունից չի կարողանում նայել եւ ներկայացնել:
Ընդհանրապես, ՀՀ առաջին նախագահի առաջարկած  ցուցակին մեծ մասամբ նայում եմ հումորով, եւ տխուր նոստալգիա են առաջացնում այդ ցուցակում ընդգրկված որոշ անուններ: Իսկ ինչ վերաբերում է Ժիրայր Լիպարիտյանին, ապա նա հիմա էլ բավական ակտիվ ընդգրկված է Թուրքիայի հետ տարատեսակ ծրագրերում: Նրա հարցազրույցները եւ հոդվածները շատ հաճախ կարելի է հանդիպել թուրքական մամուլում եւ թուրքական գիտական շրջանակներում, քանի որ նա ընկալվում է որպես հայ-թուրքական երկխոսության ջատագովներից մեկը: Բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարծում, որ Ցեղասպանության հռչակագիրն ունի այն թերությունները, ինչ որ նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ չեմ կարծում, որ Ժիրայր Լիպարիտյանի եւ մյուսների տեսակետները հայանպաստ կլինեին ու կհարստացնեին համահայկական հռչակագիրը: Ավելին` ճիշտ հակառակ կարծիքին եմ եւ նաեւ գտնում եմ, որ հռչակագիրը բավական կուռ եւ բավական ճիշտ ձեւակերպված փաստաթուղթ է: Այն կետերը, որոնք ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոցելի են, իրականում այդպես չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ