Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ՉԿԱ"

Արխիվ 12-16

"ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՂ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ՉԿԱ"

Գաղտնիք չէ, որ իրեն այլընտրանք համարելովª հենց ծառուկյանական "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունն էր հանդիսանում հայաստանյան ընդդիմության փաստացի լիդերը: Բայց ահա վերջին իրադարձություններից հետո, թեեւ Ծառուկյանից զրկված ԲՀԿ-ն այլեւս պաշտոնապես իրեն ընդդիմություն է համարում, սակայն այլեւս լիդերը չէ: Դա, իհարկե, խառնաշփոթ է առաջացրել ընդդիմադիր դաշտում, բայց հասկանալի է, որ արդեն մի քանի հավասար թույլերի մեջ մեկն ի վերջո պետք է առաջ ընկնիª ստանալով ընդդիմության լիդերի ֆունկցիան: Այդ պայքարը, հասկանալի է, թեկուզեւ քիչ տեսանելի, բայց դաժան է լինելու: Իսկ թե ով հաջողության ավելի շատ շանսեր ունի, եւ դա ինչ իրավիճակ կստեղծի ըննդիմադիր դաշտումª փորձեցինք պարզել վերլուծաբաններից:
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ կարծիքով` հնարավոր է, որ առաջիկայում Հայաստանում ի հայտ գան նոր ուժեր, որոնք ձեռնոց կնետեն գործող իշխանություններին. "Այժմյան ուժերին տեսնելով, չեմ կարծում, որ նրանք կարողանան որեւէ բան փոխել մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները":
Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ փաստեց, որ ցանկացած երկրում պետք է լինի ընդդիմություն. "Ընդդիմությունը չի կարող մեռնել, ընդդիմադիր քաղաքական ուժեր Հայաստանում կան, սակայն այսօր խոսել ընդդիմադիր դաշտի մասին` դեռ շուտ է: Երկրում ստեղծված ընդհանուր քաղաքական իրավիճակը հաշվի առնելով` դժվար է ասել, թե իրավիճակ կստեղծվի, մանավանդ այսօր, երբ  Հայաստանում միակ ընդդիմադիր քաղաքական ուժը մնացել է ՀՅԴ-ն ¥այս վերջին միտքը տարօրինակ է հնչում, հաշվի առնելով այն խոսակցությունները, որ ՀՅԴ-ն այսօր-վաղը կարող է իշխանական կոալիցիայի մաս կազմել- Խմբ.¤":
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ խոսքով` Հայաստանում ընդդիմադիրների լիդերի տեղը դեռ կշարունակի թափուր մնալ, քանի որ արմատականները` Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կշարունակեն մնալ իրենց տեղում, իսկ "Ժառանգությունը"` ի տարբերություն ձախակողմյան ուժերի, մի քիչ կենտրոնում է գտնվում, պարզ չէ նաեւ, թե "Օրինաց երկիրը" կդառնա իշխանամե՞տ, թե կմնա չափավոր: "Չկա այնպիսի ընդդիմադիր մեկը, ով ժողովրդին կարող է ասել, որ կգա իշխանության, եւ ամեն ինչ լավ կլինի: Առայժմ նաեւ ընդդիմադիրներին միավորող քաղաքական ուժ չկա, եւ պարզ չէ, թե ով կորդեգրի այդ պարտավորությունը, քանզի պետք է հաշվի առնեն նաեւ ժողովրդի կարծիքը, որը կորցրել է իր հավատը ընդդիմադիրների նկատմամբ: Անհրաժեշտ է որոշ ժամանակ սպասել, որպեսզի հասկանանք, թե ԲՀԿ-ն ինչ ձեւաչափով է շարունակելու աշխատել, ՕԵԿ-ը կարո՞ղ է հայտ ներկայացնել, որպես միավորող ուժ, թե` ոչ: Պետք է տեսնենք նաեւ ՀՅԴ-ի բռնած դիրքը, որը  շատ կարեւոր է: Ամեն դեպքում ընդդիմադիրներին պետք է միավորող հզոր ուժ, որը նրանց կտանի իշխանությունների հետ համագործակցության":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ