Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱԿՏԻՎԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. "ՊԼԱՆՇԵ՜Տ ԵՆՔ ԳՈՂԱՑԵԼ, ՊԼԱՆՇԵ՜Տ ԵՆՔ ԳՈՂԱՑԵԼ,ՊԼԱՆՇԵ՜Տ ԵՆՔ ԳՈՂԱՑԵԼ"

Արխիվ 12-16

ԱԿՏԻՎԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.
"ՊԼԱՆՇԵ՜Տ ԵՆՔ ԳՈՂԱՑԵԼ, ՊԼԱՆՇԵ՜Տ ԵՆՔ ԳՈՂԱՑԵԼ,ՊԼԱՆՇԵ՜Տ ԵՆՔ ԳՈՂԱՑԵԼ"


30-ամյա ակտիվիստ Արսեն Օհանյանը, որը հայտնի է իր անարխիստական հայացքներով ու տարբեր ակցիաների առնչությամբ հաճախ է բերման ենթարկվում ոստիկանություն, այս անգամ իր բերման ենթարկելը չի քաղաքականացրել: Պարզվում է, որ Ռուսաստանում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել` գողության մեղադրանքով, եւ, ըստ ՀՀ ոստիկանության, դա տեղի է ունեցել այն բանից հետո, որ նրան ստորագրությամբ բաց են թողել, եւ նա անմիջապես մեկնել է Ռուսաստանից:
Իսկ ահա ինչպես է ներկայացնում տեղի ունեցածը ինքը` ակտիվիստը. "Ուրեմն, Ռուսաստան լինելու ժամանակ ձեռի վրայից գնել եմ չինական պլանշետ, տվել եմ մոտավոր 2500 ռուբլի: Հետո, հենց նույն օրը էդ պլանշետով մտել եմ "Մագնիտ" սուպերմարկետ, որտեղ տեսա վաճառքում դրած էդ նոր առած պլանշետից: Դե, հետաքրքրության համար վերցրել եմ, ուսումնասիրել, ձեռս բռնած ման եմ էկել խանութում, հետո դրել եմ տեղը: Հետո, իմ առեւտուրը անելուց հետո, դուրս գալուց խանութի պահնորդները ինձ խնդրեցին գնալ իրանց սենյակ, իբրեւ թե, ինչ-որ խնդիր կա` կապված կասսայի ու իմ գնած ապրանքների հետ: Իրանց սենյակում խնդրեցին մոտիս իրերը հանեմ, դնեմ սեղանին: Հանելուց հետո հարցրին, թե որտեղից էս պլանշետը, ասեցի, որ դրսում եմ գնել: Սրանք ասեցին, որ իրանց մոտից էդ պլանշետից են գողացել ու հիմա մտածում են, որ գողը ես եմ: Մի խոսքով, ինչքան փորձեցի սրանց համոզել, որ դրսից եմ գնել, չհավատացին ու ոստիկանություն կանչեցին: Սրանք էլ իրանց հերթին չհավատացին, որտեւ ասեցին, որ սաղ փաստերը իմ դեմ ա: Մի խոսքով, արձանագրություն կազմեցին` գողության կասկածանքով: Ես բնականաբար ոչ մի բանի տակ չեմ ստորագրել, ոչ մի ցուցմունք չեմ տվել, մտածելով, որ հետագայում կպարզեն, որ ես չեմ գողացել, այլ ընդամենը գողացված ապրանքը գնել եմ: Հետո արդեն տարան ԿՊԶ, 3 օր պահեցին էնտեղ, որ նյութեր նախապատրաստեն իմ դեմ, որից հետո ինձ պետք ա տանեին քննիչի մոտ ցուցմունք տալու: Բայց ստացվեց նենց, որ 3 օրից ինձ բաց թողեցին, չգիտեմ խի, ասեցին ազատ ես, գնա: Դրանից հետո ես հենց հաջորդ օրը վերադարձել եմ Հայաստան, հետագա գլախացավանքից խուսափելու համար":
Դե արի ու հավատա, որ իրականում գողություն չի կատարել եւ պատահմամբ դրսից գնած ապրանքով մտել է այն խանութ, որտեղից պլանշետ են թռցրել: Ստացվում է "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմի սյուժեն` "պլանշե՜տ ենք գողացել, պլանշե՜տ, պլանշե՜տ":

Ա. ԱՐԱՄՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ