Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ս. ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԱԽԱՐԱՐ Է ԱՆՎԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

Ս. ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
ՆԱԽԱՐԱՐ Է ԱՆՎԱՆՈՒՄ


Երեկ Ազգային ժողովի միջանցքում ուշագրավ դեպքի ականատես եղանք. պարզվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ նախկին նախարար, այսօր ընդդիմադիր պատգամավորներին շարունակում է «պրիզնատ» գալ` որպես նախարարներ: Պարոն Ֆարմանյանը մոտենալով նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանին` ձեռք մեկնելով` ասաց. «Բարեւ Ձեզ, պարոն նախարար»: Ապա մոտեցավ նախկին սոցապնախարար ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանին. «Բարեւ Ձեզ, պարոն մինիստր»:
Ս. Ֆարմանյանը հումոր էր անում, թե իրականում նրանց շարունակում է ընդունել` որպես ԱԳ եւ սոցապ նախարարներ, սա հարցի մյուս կողմն է, բայց հատկանշական էր այն, որ ընկեր Վարդանյանն ու պարոն Արզումանյանը փառավորված ընդունեցին բարեւները` առանց ուղղելու Ս. Ֆարմանյանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ