Ս. ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԱԽԱՐԱՐ Է ԱՆՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐ Է ԱՆՎԱՆՈՒՄ
Երեկ Ազգային ժողովի միջանցքում ուշագրավ դեպքի ականատես եղանք. պարզվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ նախկին նախարար, այսօր ընդդիմադիր պատգամավորներին շարունակում է "պրիզնատ" գալ` որպես նախարարներ: Պարոն Ֆարմանյանը մոտենալով նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանին` ձեռք մեկնելով` ասաց. "Բարեւ Ձեզ, պարոն նախարար": Ապա մոտեցավ նախկին սոցապնախարար ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանին. "Բարեւ Ձեզ, պարոն մինիստր":
Ս. Ֆարմանյանը հումոր էր անում, թե իրականում նրանց շարունակում է ընդունել` որպես ԱԳ եւ սոցապ նախարարներ, սա հարցի մյուս կողմն է, բայց հատկանշական էր այն, որ ընկեր Վարդանյանն ու պարոն Արզումանյանը փառավորված ընդունեցին բարեւները` առանց ուղղելու Ս. Ֆարմանյանին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
