ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀՈՒՅՍՆ ԱՍՏՎԱԾՆ Է
Արխիվ 12-16ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ԲՀԿ-ամետ Գուրգեն Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսին` ասաց, որ կուսակցությունն այս ամենից դուրս կգա մաքրված, պարզված եւ չի լինի կեղծ ընդդիմություն: "Ես չեմ հավատում, որ ԲՀԿ-ն կլինի գրպանային ընդդիմություն",- ասաց նախկին պաշտոնյան:
Ըստ նրա` ստեղծված իրավիճակը չի կարող երկար շարունակվել. "Տեր Աստվածը մեր կողմից է, մենք չենք կարող պետականություն կորցնել":
Ի վերջո, պարոն Եղիազարյանը դարձի եկավ, եւ եթե նախկինում նա երկրի ճակատագիրը վստահում էր գուշակներին, մոգերին, ապա նախկին պաշտոնյան այս անգամ արդեն հույսը դրել է Աստծու վրա: Հավանաբար, գուշակները բարենպաստ ոչինչ չեն հուշել Գուրգեն Եղիազարյանին, ով ամեն գնով ցանկանում է հավատալ, որ իշխանության բարիքներից տարիներ շարունակ օգտված ԲՀԿ-ն չի կարող լինել "գրպանային ընդդիմություն":
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
