Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՀՔԻ ՄԻՋԻՆՔԸ

Արխիվ 12-16

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՀՔԻ ՄԻՋԻՆՔԸ


Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը կոչվում է Միջինք, որը կիսում է Մեծ պահքը: Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս  Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը հոգեւոր տոնական նշանակություն չունի: Այն ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով: Մեծ պահքն այս տարի կիսվում է մարտի 11-ին, որով չի ընդհատվում պահքը, այսինքն` պահեցողները շարունակում են պահել պահք: Միջինքից սկսած` երեկոյան ժամերգության ընթացքում սկսում են երգել Ստեղի շարականները: Ըստ ժողովրդական ավանդության այդ օրը  տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ դնում են նշան:

Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հովիվ ՏԵՐ ՊԵՏՐՈՍ քահանա ՄԱԼՅԱՆԻ խոսքով` Միջինքը մի հանգրվան է, երբ հավատացյալն ապրելով Մեծ պահքի կեսը իր աղոթքներով  շարունակում  է ճանապարհը դեպի հաջորդ հանգրվան`Քրիստոսի հրաշափառ հարությունը. «Միջինքը միշտ համընկնում է չորեքշաբթի օրվա հետ: Միջինքի հիմնական հոգեւոր խորհուրդը Մեծ պահքը կիսելու մեջ է: Միջինքի մնացած մասը արդեն զուտ մեր ժողովրդական սովորություներն են»,- նշեց քահանա Մալյանը:

Անդրադառնալով Միջինքի ժողովրդական սովորություններին եւ ծեսերին, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի թեմական ծրագրերի համակարգող ՀԱՍՄԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ ընդգծեց, որ  արդեն երկրորդ տարին է, ինչ թեմի երիտասարդների ջանքերով պատրաստվում է 10-ից ավելի Միջինքի ուտեստներ, որը մատուցվում է ոչ միայն երիտասադներին, այլեւ հավատավոր ժողովրդին. «Այս տարի եւս մենք այդ արարողությունը կնշենք ավելի մեծ շուքով: Մոտավորապես 11 ուտեստ  կպատրաստենք եւ կհյուրասրենք հայ ժողովրդին: Օրը հագեցած կլինի նաեւ  ազգագրական երգ ու պարով»,- տեղեկացրեց Հ Միրզոյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ