ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Արխիվ 12-16
ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍԸստ Արթուր Բաղդասարյանի` Սամվել Բալասանյանը լքելով նաեւ ԲՀԿ-ն եւ իր ճակատը հանձնեց հաջորդ ճակատագրողին:
ՊԱՌՎԻ ՈՒԼԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հայհիդրոմետից հայտնում են, որ մինչեւ ապրիլի 1-ը ԲՀԿ խմբակցությունից կմնա միայն պառավը:
% % %
Ո՞ՒՐ ԵՆ ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ
Ըստ քաղաքագետների` Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ ղեկավար ընտրվելուց հետո այդ կուսակցությունում ոչ մի տղամարդ չմնաց, բացի Ծաղիկ Ռուբոյից եւ Միքայել Մելքումյանից:
% % %
ԿԵՆՍԱՖԻԶԻԿՈՍՆԵՐԻ ԱՆՈՄԱԼԻԱ
Ըստ կենսաֆիզիկոսների` այժմ ուսումնասիրվում է, թե ինչպես հաջողվեց փոքրամարմին Նառային կուլ տալ աժդահա, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին:
% % %
ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԼԱՑ ԼԻՆՈՒՄ
Ընդդիմության Ճ կլասի փշրանքները Հայրիկյանի շուրջ միավորումից հետո բնությունն էլ լաց եղավ:
ՀՆԱՄԱՇ ԲՏՌ-ՆԵՐԻ ԴԵՊՈ
("ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ"
ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱԿ
ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Ըստ քաղտեխնոլոգների` ինչքան էլ քաղաքացիական բանակ ձեւավորես, մեկ ա` ԲՏՌ կնիկներից ու ամբոխից բացի, քաղաքացիական այլ բան չես ձեւավորի:
% % %
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲՀԿ վերջին իրադարձություններից հետո կուսակցությունում միակ լավ բանը, որ կատարվեց, դա այն էր, որ հանձին Օսկանյանի հեռացման` կուսակցությունը մաքրվեց "զիբիլիթասից":
% % %
ԻՄ ԱՆՃԱՐԸ ՔՈ
ՀԱՆՃԱՐԻՆ ՎՆԱՍ ՉԻ
Պետռեգիստրից հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանը ընտրվելով ԲՀԿ նախագահ` եղավ Հայաստանում կուսակցության եկրորդ պրեզիդենտկան, առաջինը Անի Զախարյանն է:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
