Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԹՈՂԵՔ ՄԻ ՀԱՏ ՄԱՐՍԵՆՔ»

Արխիվ 12-16

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԹՈՂԵՔ ՄԻ ՀԱՏ ՄԱՐՍԵՆՔ»

 

ԲՀԿ խմբակցության   պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի մեկնաբանում ԲՀԿ արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող որեւէ հարց: «Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է»,-ասաց  պրն Մարգարյանը:

«Իրավունքի» հարցին` ԲՀԿ-ի այսօրվա համագումարից հետո ԲՀԿ-ից  արտահոսք սպասվում է,  պատգամավորն ասաց. «Կապրենք, կտեսնենք,  բայց կարծում եմ` ոչ»:

Մեր մյուս հարցին` արդյոք ՀԱԿ-ի հետ կշարունակի համագործակցել ԲՀԿ-ը, Ստեփան Մարգարյանի խոսքով` հիմա ձեւավորում ենք նոր իրավիճակին համապատասխան քաղաքական օրակարգ: «Ժողովուրդ ջան, մենք կասենք ամեն ինչ: Հանգիստ եղեք: Թողեք հիմա մարսենք, աշխատենք: Համագումար է  եղել, բան է փոխվել»,- նեղսրտեց ԲՀԿ պատգամավորը լրագրողների հարցերի տարափից:

Հարցին`այնուամենայնիվ, պատգամավորը համամիտ չէ այն լուրերին, որ Գագիկ Ծառուկյանն ընկրկելով հեռացավ քաղաքականությունից, Ստեփան Մարգարյանն այսպես արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասել, որ  նա ընկրկելով հեռացավ: Նա ասում է` ես այսպես եմ դուրս եկել»:

Ի դեպ ամեն բան որոշված է եղել նախապես եւ ըստ էության, մինչ ԲՀԿ նախագահ ընտրելը, վաղուցվանից արդեն ընտրությունը կատարված է եղել: Սա խոսում է այն մասին, որ այս կուսակցությունում որոշումներն ընդունվում են միանձնյա:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ