Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են 9-ը շախմատիստներ:
Առաջին տուրի շրջանակներում երկու "հայկական" դիմակայություն եղավ. Հրանտ Մելքումյան-Արման Միքայելյան զույգը խաղատախտակը լքեց խաղաղ ելքով: Իսկ մյուս "հայկական" պարտիայում Կարեն Գրիգորյանը առավելության հասավ Վլադիմիր Պողոսյանի նկատմամբ: Այսպիսով, 9 ներկայացուցիչներից մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ տարան Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:
Առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Վլադիմիր Պողոսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Անդրեյ Ժիգալկոյի հետ: Երրորդ տուրի շրջանակներում հայ շախմատիստները գրանցեցին հետեւյալ արդյունքները. Կարեն Գրիգորյանը, Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով ¥ի դեպ, Գաբրիել Սարգսյանը միավորը կիսել է Սամվել Տեր-Սահակյանի հետ¤: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Պողոսյանը իրենց հաշվին գրանցեցին պարտություն, իսկ հաղթանակներ տարան Արման Միքայելյանը, Զավեն Անդրեասյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: Մրցաշարի չորրորդ տուրում Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղաց Էռնեստո Ինարկիեւի հետ, Վլադիմիր Հակոբյանըª Ալեքսեյ Գոգանովի, Արման Միքայելյանըª Յուրի Կրիվառուշկոյի, իսկ Հրանտ Մելքումյանըª Էյլոն Նակարի հետ: Իրենց հաշվին հաղթանակներ գրանցեցին Կարեն Գրիգորյանը եւ Գաբրիել Սարգսյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիմիր Պողոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը չորրորդ տուրում պարտություն կրեցին: Առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստները հաջող ելույթներ ունեցան. այս տուրում հաղթանակ տարան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Վլադիմիր Պողոսյանը:
Այսպիսովª հայ շախմատիստների համար Եվրոպայի առաջնության ընթացքը կարելի է հաջող համարել, Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարային աղյուսակում առաջատար դիրքեր են զբաղեցնում: 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնելով լեհ Ռոբերտ Կեմպինսկուն` վաստակել է 5 միավոր եւ լեհ Մատեուշ Բարտելի, ռուսաստանցիներ Ալեքսանդր Մոտիլյովի եւ Յան Նեպոմնյաշչու հետ բաժանում է 1-4-րդ տեղերը: Հայ շախմատիստներից առաջատարներին մեկական միավոր են զիջում Արման Միքայելյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը: Մրցաշարը ավարտվելու է մարտի 8-ին:
Եվ անդրադառնալով ՖԻԴԵ-ի հրապարակած մարտ ամսվա վարկանիշային աղյուսակին, նշենք որ 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում, բացի Լեւոն Արոնյանից տեղ են գտել Հայաստանի եւս 4 ներկայացուցիչներ: Հրանտ Մելքումյանը 64-րդն է, Տիգրան Պետրոսյանըª 71-րդը, Գաբրիել Սարգսյանըª 74-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանըª 90-րդը: Իսկ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, կրկին զիջել է դրքերը 1 աստիճանովª հայտնվելով 10-րդ տեղում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ