ՔՍԻՖ
Արխիվ 12-16
ՔՍԻՖԸստ էպոսագետ Վարդան Սեդրակյանի` Հայրիկյանի կազմակերպած ընդդիմությունից բան չի ստացվի, նա խփած ֆիգուր ա:
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ Քննչական կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանին դատելու են Գագիկ Ծառուկյանին անօգնական թողնել հեռանալու համար:
% % %
ՕՍԿԱՆՅԱՆԸ` "ՈՍԿԵ ՑԼԻԿԸ"
ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Հանթսմանը փողս կտրեց, Ծառուկյանը` հույսս:
% % %
ՇԱԼՎԱՐՏ ՔԱՇԻ ՍՏՈՒՑ...
"Նառան ավելի տղամարդ գտնվեց, քան շալվար հագնող շատ տղամարդիկ":
"Ծաղիկ Ռուբո", news.am
% % %
ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՍԷՖԻԼՅԱՆԸ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՑ ԿՏՐՈՒԿ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մեր արեւմտամետների փորումը ըսկի կնունք չի, Սէֆիլյանը հարսանիք ա ուզում միանգամից:
% % %
ՇԱՐՔԱՅԻՆ
ԿԻՐԱԿՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
"Կենտրոն" հեռուստաընկերության վերջին զարգացումներից հետո "Կենտրոնի" Պետրոսին իջեցրին շարքային դարձրին:
% % %
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ըստ Վլադիմիր Պուտինի` Նուրսուլթան Նազարբաեւի կողմից Ալիեւի նամակի ընթերցումը կապ չունի արտահերթ նախագահական ընտրությունների հետ:
% % %
ԿԼՈՈՒՆԱԴԱ
Միգրացիայի պետական կոմիտեից հայտնում են, որ Կարգին Հայկոն մտնելով քաղաքական դաշտ` հայտնաբերեց, որ այնտեղ ավելի տաղանդավոր կլոուններ կան, եւ որոշեց արտագաղթել:
% % %
ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼԸ
Սէֆիլյանը գնաց կնունք` ասաց` ստեղ ավելի վատա, քան մեր տանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
