ԴԱՍԱԿԱՆ ՌՈՄԱՆՍԻ ԵՐԵԿՈ` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Արխիվ 12-16ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մարտի 8-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա երեկո` նվիրված Կանանց միջազգային օրվան: Այդ մասին "Իրավունքի" հետ զրույցում ասաց երգիչ ԱՐՏԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: Համերգի առաջին բաժնում կհնչեն հայ եւ ռուս դասականների հայտնի ռոմանսներ: Երկրորդ բաժնում` իտալական եւ իսպանական ռոմանսներ:
Երգչի խոսքերով` համերգն իր համար էլ առանձնահատուկ է. "Կայացած նախորդ մենահամերգների ընթացքում հնչել են հոգեւոր երգեր` հիմնականում Կոմիտաս":
Հարցին, թե ո՞րն է համերգի յուրահատկությունը, Ա. Ալավերդյանը հետեւյալ կերպ արձագանքեց. "Հավանաբար այն, որ ստեղծագործությունների մի մասը կկատարվեն կիթառի եւ հարվածային գործիքների ուղեկցությամբ, ինչը երեկոյին յուրօրինակ շունչ կհաղորդի":
Համերգին կմասնակցի նաեւ դերասան Խորեն Լեւոնյանը:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
