"ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐՈՐԴ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԻ"
Արխիվ 12-16
"ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐՈՐԴ
ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԻ"

-Բողոքի հիմնական պատճառը տաքսու վարորդների բավականաչափ տեղեկացված չլինելն է:
Իհարկեª կան նաեւ ոչ իրատեսական բողոքներ, որոնք որ անհասկանալի են բացարձականապես: Օրինակª բողոքողներից ոմանք ասում են, որ չեն ուզում ընդհանրապես վճարել, այնինչ նրանք վճարում են` համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
Այս նոր օրենքով դաշտը հավասարեցնելու ենք, որ չլինեն տարբեր կարգի, տարբեր որակի վարորդներ, այլ լինեն միայն որակով եւ կարգով օրենքին համապատասխանող վարորդներ: Լիցենզավորման կարգը փոխելու մասին նոր օրենքովª յուրաքանչյուր քաղաքացի վարորդ աշխատելու համար պետք է լիցենզավորվի:
- Ուզում եք ասել, որ եթե վարորդները տեղեկացված լինեին, չէի՞ն բողոքի: Ուրեմն` ինչո՞ւ տեղեկացված չեն:
- Որոշակի խավ կա, որ սովոր է անընդհատ բողոքելու, այսինքն կան մարդիկ, որոնք ուզում են տնտեսական գործունեության համար օգտագործել պետության ենթակառուցվածքները, կոնկրետ դեպքումª ճանապարհը, բայց որեւէ բան չվճարեն դրա դիմաց: Մենք չենք գտնում, որ դա կառուցողական կամ նպատակահարմար մոտեցում է: Բայց իհարկե կան շատ ավելի կոնկրետ եւ իրատեսական հարցեր, որոնք քննարկում ենք, լսում ենք, հասկանում ենք, փորձում ենք լուծումներ գտնել: Լիցենզավորման նոր կարգը տարիներ շարունակ տաքսիստների հետ քննարկումների արդյունքում ծնված բարեփոխում է, հենց տաքսու վարորդներն էին առաջարկում, որ դեղին համարները հանեն, ամեն վայրկյան չգնան նախարարությունից ՃՈ եւ այլն: Ներառված են այն նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են տվյալ գործունեությունը իրականացնելու համար: Ամեն դեպքումª մենք վարորդների բողոքները լսում ենք եւ նույնիսկ տեղում, եթե կարողանում ենք, լուծումներ, համապատասխան պարզաբանումներ ենք տալիս: Եվ, իհարկե, բոլորի բարձրացրած հարցերն էլ կքննարկենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐԱՅԱՆ