Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲԵՅՐՈՒԹԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ «ԱՆՄՈՌՈՒԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ

Արխիվ 12-16

ԲԵՅՐՈՒԹԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ «ԱՆՄՈՌՈՒԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ


Փետրվարի 17-ից մարտի 22-ը Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որպես պաշտոնական նվագախումբ, մասնակցում է երկրորդ անգամ: Հեղիանկավոր միջազգային փառատոնին, որն իր ծրագրում ներառում է օպերային, սիմֆոնիկ, խմբերգային, կամերային, ջազային, արևելյան երաժշտություն, ինչպես նաև պարային և թատերական ներկայացումներ, այս տարի տարբեր երկրներից մասնակցում է 300 արտիստ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այս տարի միջազգային փառատոնի շրջանակներում իր ելույթները նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. երիտասարդ հայ երաժիշտները փառատոնի շրջանակում՝ փետրվարի 26-ից մարտի 10-ը հանդես կգան 5 համերգով: Համերգի մեկնարկը տրվել է Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայի կատարումով, կհնչեն նաև Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ելույթների առաջին իսկ օրից նվագախմբի երաժիշտները և փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն հանդես են գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանով:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը տպավորված է Հայաստանի երիտասարդական նվագախմբի ելույթներով. «Նվագախումբը փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված… այս նվագախումբը վաղուց արդեն դուրս է եկել երիտասարդական նվագախմբի բնորոշումից, քանի որ հասուն, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կոլեկտիվ է»:

Ալ Բուստան միջազգային երաժշտական փառատոնը մինչ օրս հրավիրել է ավելի քան 4000 արվեստագետի` տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր, սեմինարներ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ