Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ ՀՌԱՀ-Ը ՏԵՂՅԱԿ ՉԷ` ԱՂԱՆԴՆԵՐԸ ԾԵԾՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՌՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ ՀՌԱՀ-Ը ՏԵՂՅԱԿ ՉԷ`
ԱՂԱՆԴՆԵՐԸ ԾԵԾՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՌՆԵՐԸ


Քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կառույցներն իսկական չարիք են  հասարակության համար: Բավական չէ, որ Աստծո անունից խոսողները սրբի լուսապսակով մայրաքաղաքի տարբեր հատվածներում անվճար գրքեր են բաժանում, հիմա էլ իրենց հոգեփրկիչ ու դեպի դրախտ տանող գաղափարները հեռուստաալիքներով են քարոզում: Այլ կերպ ասած` տեղեկատվական ցանկացած միջոցով փորձում են լվանալ մարդկանց ուղեղը: Կրոնական կառույցներն ընտրել են մարզերում հեռարձակվող հեռուստաընկերությունները, այսպես ասած, "սատանայի  աչքից ու ականջից հեռու" մնալու համար: Սակայն, ստի ոտքը կարճ է, գաղտնիքի մի դուռն էլ` բաց: Իսկ այս անգամ դուռը բացվեց խորհրդարանում իրավասու մարմնի` ՀՌԱՀ տնօրեն Գագիկ Բունիաթյանի առջեւ: Վերջինս, սակայն, փոխանակ առաջարկե8 դուռը փակելու ճանապարհը, նախընտրեց այն առայժմ "բաց" թողնել` ասելով, որ չգիտի` հայկական հեռուստաալիքներով աղանդավորական գաղափարներ են քարոզում, ավելին, տեղյակ չէ` խոսքն ինչի մասին է:
"ՀՌԱՀ տնօրենը տեղյակ չէ, որ գոյություն ունեն աղանդ քարոզող հեռուստաալիքներ" "Իրավունքի" հոդվածից հետո մտահոգ քաղաքացիներից մեկից տեղեկացանք Վանաձորում հեռարձակվող "Միգ" հեռուստալիքի մասին, որը, ըստ քաղաքացու, ամեն օր` մոտ երկու ժամ, ավետարանական եկեղեցու ճյուղերից մեկի` հոգեգալստականների (պենտեկոստեական շարժման) գաղափարախոսությունն է քարոզում: Փոխանակ քաղաքացուն պատշաճ պատասխան տալու` հեռուստաընկերությունը  մտահոգ հեռուստադիտողին խորհրդի կարգով, որպես "այլընտրանք", առաջարկել է ռուսական ալիք դիտել, օրինակ, "ԿՀՁ":
Խորհուրդ տալուց զերծ չմնաց նաեւ ՀՌԱՀ փոխտնօրեն, հայկական հեռուստաալիքներ չնայող Ժիրայր Դադասյանը, ով "Իրավունքի" հետ զրույցում վստահեցրեց` չի կարող որեւէ հեռուստաընկերություն ՀՌԱՀ-ին ներկայացրած պայմանագրից դուրս այլ հաղորդում ցուցադրել: Պարզվում է` կարող է, պարոն Դադասյան, այն էլ ոչ թե մեկ, այլ երկու մարզային հեռուստաընկերություն: Զավեշտալին ու ցավալին այն է, որ հեռուստաընկերություններին լիցենզիա տվող կառույցի ղեկավարներն ուղտի ականջում քնած ու ջայլամի կեցվածք ընդունած` ուղղակի հերքում են  իրականությունը, մոռանալով, թե ինչ պաշտոն են զբաղեցնում եւ ինչի համար, եւ ամենակարեւորը, որ հենց այդ հեռուստադիտողների հաշվիn են աշխատավարձ ստանում:

Կույտը մշակեց
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ