Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ` ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Արխիվ 12-16- Ի՞նչ իրավունքներ ունեն ամուսինները` մեկը մյուսի պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ, ամուսնալուծության դեպքում:
Երեւան քաղաքի բնակիչ
Կարեն Ադամյան
Հարցին պատասխանում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից.
- Ամուսինների կուտակային կենսաթոշակային միջոցները համարվում են նրանցից յուրաքանչյուրի անձնական սեփականությունը, այսինքն` դրանց նկատմամբ չի տարածվում ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված սեփականության ռեժիմը: Ամուսնալուծության դեպքում ամուսիններից որեւէ մեկը չի կարող հավակնություններ ունենալ մյուս ամուսնու պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
