ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԱԾ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՆՈՒՄ Է 200-Ի
Արխիվ 12-16"Ուկրաինայից Հայաստան եկող եւ ապաստանի խնդիր ունեցող հայերի հոսքը չի կարելի ասել շատ մեծ է, բայց, ամեն դեպքում, գնալով շատանում է",- մեզ հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայից Հայաստան եկող հայերին` ասաց ՀՀ Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ:
- Ապաստան հայցողների նկատմամբ կիրառվում են օրենսդրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը, նախ` ճանաչվում են ապաստան հայցողներ, նրանցից ոմանց, հնարավորության դեպքում, տեղավորում ենք կացարաններում եւ շնորհում ենք կարգավիճակ: Ուկրաինայից Հայաստան եկողներին ավելի արագ է կարգավիճակ շնորհվում, որովհետեւ ակնհայտ է վիճակը եւ օրենքի համապատասխանությունը: Այս պահի դրությամբ նրանց թիվը մոտ երկու հարյուրի է հասնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
