ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՄՏՔԵՐՈՎ ԿԻԵՎՈ՞ՒՄ Է
Արխիվ 12-16Օրեր առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ին իր անցյալի գաղջ հիշողություն անվանեց: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ֆորմալ առումով է ՀԱԿ պատգամավոր, վաղուց է պարզ, բայց խմբակցության ներսում պատգամավորներից մեկը եւս անկախ պատգամավորական գործունեություն է ծավալում: Խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է: "Իրավունքը" Հրանտ Բագրատյանից պարզեց` արդյոք չի՞ հետեւի իր գործընկերոջ` Փաշինյանի օրինակին, եւ ՀԱԿ-ին չի՞ համարի իր անցյալի գաղջ հիշողություն: Հրանտ Բագրատյանը, ով, կարծես թե, մտքերով այլ տեղ էր ու մի տեսակ եթերային վիճակում, մեր հարցը ուշադիր լսելուց հետո անպատասխան թողեց ու հեռացավ: Երեւի, նախկին վարչապետը մտքերով կամ Կիեւում էր, որտեղից վերադարձել է ամիսներ առաջ, կամ էլ չի ցանկանում ՀԱԿ-ի մասին որեւէ թթու խոսք ասել` խառնակիչի համբավ ձեռք չբերելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
