ԱՐԴՅՈՔ ԸՆԴՄԻ՞ՇՏ Է ՆԱՌԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ "ԿՐՈՆԸ"
Արխիվ 12-16ԸՆԴՈՒՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ "ԿՐՈՆԸ"
Ըստ նախնական տեղեկությունների` մարտի 5-ին ԲՀԿ արտահերթ համագումարում ԲՀԿ նախագահ է նշանակվելու Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, թեեւ որոշակի կապեր ունի Ռոբերտ Քոչարյանի, իսկ արտերկրում նաեւ որոշակի շրջանակների հետ, այնուամենայնիվ, հավանաբար, գոնե որոշ ժամանակով այդ կապերը կսառեցնի կամ կդնի իշխանությունների վերահսկողության տակ: Ըստ նախնական տվյալների` իշխանությունների կողմից ԲՀԿ-ի կուրատորությունը տրվելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Իսկ թե ինչպես իրեն կպահի Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականի խորհրդարանական եւ հատկապես 2018 թվականի նախագահական ընտրություններին, այսօր ոչ ոք չի կարող վստահաբար ասել: Չի բացառվում, որ ընտրությունների նախաշեմին Նառան կվերհիշի իր հին կապերը, կտեղավորվի բացարձակապես նոր ֆորմատների մեջ եւ դուրս կգա իշխանությունների վերահսկողությունից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
