Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՀԿ-Ի ԱՉՔԸ ՎԱԽԵՑԱԾ Է. «ՆԵՐՈՂ ԵՂԵՔ, ԱՅՍՕՐ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ»

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ի ԱՉՔԸ ՎԱԽԵՑԱԾ Է. «ՆԵՐՈՂ ԵՂԵՔ, ԱՅՍՕՐ ՉԵՄ

ԽՈՍՈՒՄ»

 

ԲՀԿ-ի մարտի հինգին կայանալիք համագումարից առաջ ԲՀԿ պատգամավորները խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ որոշել են, ավելի ճիշտ` փորձում են ձկան նման լռել եւ ոչինչ չասել: Հանկարծ լեզվի սայթաքում, կյանքի խորտակում:

«Իրավունքը» փորձեց մի քանի հարց ուղղել  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանին:

- Պրն Մարգարյան,  ԲՀԿ-ը կհամագործակցի՞ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ :

- Կներեք, ես հարցազրույց այսօր չեմ տալիս: Բոլոր հարցերը` համագումարից հետո:

- Բայց այս հարցը համագումարի հետ կապ չունի…

- Ունի…

- Դուք ուղղակի ասեք` համագործակցելու եք, թե ոչ:

- Ես հիմա հարցազրույց չեմ տալիս:

- ԲՀԿ-ի  հանդեպ հետապնդումներ կա՞ն:

- Ներող եղեք, չեմ խոսում:

- Ո՞վ է լինելու ԲՀԿ-ի առաջնոդը:

-Կիմանաք: ԲՀԿ-ի առաջնորդն այսօր Ծառուկյան Գագիկն է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ