Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ի ՎԵՐՋՈ, Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ

Արխիվ 12-16

Ի ՎԵՐՋՈ, Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ

 

Այսօր մարտի 1-ն է՝ գարնան առաջին օրը: Այսօր լրանում է Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 7-րդ տարելիցը: Ողբերգական դեպքից զոհվածների շիրիմներին, այսօր ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանին` Մարտի 1-ի տասը զոհերի` Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գեւորգյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի, Համլետ Թադեւոսյանի եւ Տիգրան Աբգարյանի հիշատակը հարգելով եւ նրանց առաջ գլուխ խոնարհելով: 2008 թվականի Մարտի 1-ը Հայաստանի կյանքում ազդարարեց նոր` իր իրավունքների համար կյանքը զոհել պատրաստ քաղաքացու ժամանակաշրջանի մեկնարկը, իսկ թե ով պետք է պատասխան տա անմեղ զոհերի համար պարզից էլ պարզ է, սակայն նույն պատասխանատուներից ինքը` ՀՀ 1-ին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանը, անմեղ հայացքով կրկին կանգնեց հանրության առաջ ու առանց վարանելու պահանջում էր մեղավորներին պատժել: Այստեղ տեղին է հիշել ժողովրդական այն ասացվածքը, որ <Գողն առաջինն է գոռում գողացան>: Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահին, ապա հատկապես մարտի մեկի առիթով նա որեւէ տրամաբանական բացատրություն չի կատարել:


Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ