Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍԱՄՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ՝ ԱՐԾԱԹԵ, ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ՝ ԱՐԾԱԹԵ, ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

 

 


 

 

 

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց  բռնցքամարտի «Ստրանջա»-ի  66-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին  34 երկրի 240 բռնցքամարտիկներ: Այս հեղինակավոր մրցաշարում Հայաստանը նվաճեց 2 մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց գյումրեցի երիտասարդ բռնցքամարտիկ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով մեծահասակների տարիքային խմբի իր առաջին միջազգային մրցելույթից վերադարձավ մեդալով: Սոֆիայում մեդալ նվաճեց նաև Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սամվել Բարսեղյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակչում պարտություն կրելով արժանացավ արծաթե մեդալի: Հայ բռնցքամարտիկների հաջորդ մրցելույթը արդեն Հայաստանի առաջնությունում է , որը կմեկնարկի մարտի 17-ին: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ