Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«1915» ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ

Արխիվ 12-16

«1915» ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ԿԿԱՅԱՆԱ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ

 

«Իրավունքը» տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին` Լոս Անջելեսում: Արդեն հայտնի է, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Հետարտադրական փուլում գտնվող հոգեբանական թրիլերը ներկայացնում է պատմության ամենասարսափելի իրադարձությունները՝ Հայոց ցեղասպանության դառը էջերը:

Ֆիլմը հետեւում է մի մարդու վիճելի առաքելությանը, որը փորձում է  վերադարձնել ցեղասպանության մոռացված ուրվականներին: Կինոնկարի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը:

«1915» ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը եւ Անժելա Սարաֆյանը: Կինոնկարի երաժշտությունը գրել է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Ֆիլմի պաշտոնական 1915 the movie.com կայքում նշված է, որ «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը եւ խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին: Այն հիշողության մասին ֆիլմ է, որը ներկայացնում է, թե ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է եւ, երբ դրան ընդդիմանում են:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ