Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԽԱՉԻԿՅԱՆԻ ՎՐԱ ԱՅՆ ՄԱՍԱՄԲ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԽԱՉԻԿՅԱՆԻ ՎՐԱ ԱՅՆ ՄԱՍԱՄԲ  ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ


Խարդախության եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան ԺՈՐԱ ՎԱՐՈՍՅԱՆԸ iravunk.com-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, հնարավոր է, որ եթե ապրիլի 24-ի հետ կապված համաներում կիրառվի` ազդի Խաչիկյանի պատժաչափի վրա, փաստաբանը պատասխանեց. «Քանի դեռ համաներման ակտ չկա, ոչինչ հստակ ասել չեմ կարող: Բայց նախորդ համաներումների փորձը հաշվի առնելով, հնարավոր է պատժի մեկ քառորդ մասը կրճատվի` մոտավորապես 12 տարվա փոխարեն, պատիժ կրի 9 տարի մի   քանի ամիս, բայց ամբողջական համաներում կիրառվել Խաչիկյանի նկատմամբ, բացառված է»:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Վերջինս կալանավորվել էր 2012 թվականին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ