Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի՞ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում. «Ժամանակ»

Արխիվ 12-16
Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի՞ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում. «Ժամանակ» 


«Ժամանակ»-ը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ կուսակցությունը լքել պատրաստվող Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի՝ 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին որպես հակակշիռ՝ իշխանությունները հնարավոր է կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ապահովելով թեժ ընտրապայքար երկու քրեական կլանների ղեկավարների միջև: Վ. Ղուկասյանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ. «Ես հիմա այդ մասով ասելու բան չունեմ»: Մեր դիտարկմանը՝ եթե կուսակցությունը որոշի, որ ինքը պետք է մասնակցի ընտրությանը, ինչպե՞ս կվարվի, նախկին քաղաքապետն արձագանքեց. «Կապրենք՝ կտեսնենք»»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ