Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ո՞Վ ԿՍՏԱՆՁՆԻ ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ

Արխիվ 12-16

Ո՞Վ ԿՍՏԱՆՁՆԻ ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ

 

Ըստ էության, խորհրդարանական ընդդիմադիր թեւում կատարյալ քաոս է տիրում: Այսօր ընդդիմությունը պայքարում է ոչ թե իշխանության համար, այլ զբաղված է ինքնախարազանմամբ ու ներքին հաշիվները մաքրելով: ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում վաղուց արդեն իրար չեն հասկանում, ՀԱԿ-ում բացահայտ թեժ կոնֆլիկտ կա, դե իսկ ՀՅԴ-ին էլ ոչ ոք առանձնապես ընդդիմադիր չի համարում, ընդդիմության հովանավոր այլընտրանքն էլ` ԲՀԿ-ն, այս ընթացքում «թայմաութ» վերցրեց ու փորձում է ճգնաժամից դուրս գալ: Ստացվում է, որ այս իրավիճակում միակ քիչ, թե շատ համերաշխ ընդդիմադիր խմբակցությունը «Օրինաց երկիրն» է: Հետեւաբար հենց ԱԺ ՕԵ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՑ էլ փորձեցինք պարզել, թե, ի վերջո, ո՞վ է ստանձնելու լիդերությունն ընդդիմադիր դաշտում.

- Չեմ ուզում որեւիցե մի կուսակցության մասին խոսել, բայց եկեք փորձենք հասկանալ ինչ է իրականության մեջ կատարվում եւ ով ինչպիսի դիրքերում է գտնվում: Երբ մենք խոսում ենք «Օրինաց երկիր» կուսակցության մասին, ապա, իսկապես, Դուք ճիշտ նշեցիք, մենք համեստորեն ասած ամենակարգապահ ուժերից ենք: Այստեղ կարեւոր է նաեւ, թե ով է կուսակցության առաջնորդը: Բազմաթիվ երկրներում, այդ թվում եւ արեւմտաեվրոպական կուսակցության ղեկավարն ու կուսակցության կառույցները մեկ ընդհանրականություն են դիտվում: Չեմ ուզում ուղղակի գովել, բայց իրականությունն է այդպես, Արթուր Բաղդասարյանը քաղաքական մեծ ճանապարհ անցած, հսկայական փորձ ունեցող քաղաքական գործիչ է եւ այս տեսանկյունից մեր գործունեությունն ուղղված է համախմբելու համար մեր քաղաքացիների այն մասին, որն ուզում է պայքարել, որը ցանկանում է տեսնել նոր Հայաստան: Դրա հետ միասին մենք քաղաքակիրթ պայքարի ճանապարհով ենք գնալու, որտեղ, իհարկե, կոշտ ելույթներ ու դիրքորոշումներ էլ կլինեն: Մեր քաղաքացիները պետք է հասկանան մի շատ պարզ բան, հատկապես այն մարդիկ, ովքեր խոսում են, բայց հետո ընտրությունների ժամանակ 5 հազար դրամով ձայն են տալիս, եթե իրականում ուզում եք փոփոխություններ, ապա պետք է ազատվել 5 հազար դրամով ձայն տալու մեխանիզմից: Եթե մարդ իսկապես ուզում է իր ապագան ստեղծել, պետք է դուրս գա սեփական ձայնը վաճառելու այս խիստ բացասական մոտեցումներից: Եվ եթե խոսում ենք ֆեոդալներից ազատվելու մասին, որպեսզի քյոխվեք չլինեն մեր քաղաքական դաշտում, ապա առաջինը մեր քաղաքացիների մոտեցումները պետք  է փոխվեն, որովհետեւ վերջիվերջո դրանք փոխկապակցված են: Իսկ «Օրինաց երկրը» լինելու է հետեւողական, ակտիվ եւ փորձելու ենք ինչ-որ մի բան անել մեր երկրի եւ պետության համար, այդ թվում` օգտագործելով դեմոկրատական պայքարի տարբեր ուղղություններ: Մենք արդեն 18 տարի քաղաքական դաշտում ենք եւ միշտ ստանում ենք մեր քաղաքացիների վստահությունը: Իսկ թե ինչպիսին կլինի ապագան, կտեսնենք, մենք կողմնակից ենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը լինի դինամիկ, աշխատող, որովհետեւ այլ տարբերակով հնարավոր չէ: Եվ մենք կողմնակից ենք, որպեսզի քաղաքական ինստիտուտները ձեւավորվեն:

- Ըստ Ձեզ, տարբեր ուժերի հանրահավաքներից հիասթափված ժողովուրդը այլեւս կգնա՞ որեւէ ուժի հետեւից:

- Այսօրվա իրավիճակը եւ ստեղծված հիասթափությունը դրական չէ քաղաքական դաշտի ձեւավորման համար: Ակտիվ քաղաքացիական դիրքորոշումներ են պետք, քաղաքացիները պետք է մասնակցեն քաղաքական դաշտի կայացմանը, եւ այդ մասնակցությունը պետք է լինի բարձր մակարդակով: Այդ մասնակցությունը, եթե չեղավ, բնականաբար, ոչ մի լավ բան չի լինի ո՛չ դեմոկրատիայի, ո՛չ Հայաստանի ապագայի հետ: Իսկ մենք որտեղ էլ լինենք, այդ ժողովրդավարութունը պետք է կառուցենք, այլ տարբերակ չկա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ