Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ի՞ՆՉ Է ՏՎԵԼ ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼԸ ԱՅՍ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ՏՎԵԼ ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼԸ ԱՅՍ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ

Հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասին: Թե այս երկու ամիսների ընթացքում ինչ ազդեցություն է ունեցել ԵՏՄ-ն Հայաստանի մաքսային եւ հարկային ոլորտների վրա, փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ ֆինանսների նախարար ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
-Դեռ երկու ամիս է անցել, եւ ասել, թե ինչ փոփոխություններ եւ ինչ անդրադարձներ կան, վաղ է: Բայց որ ԵՏՄ անդամակցությունը դրական ազդեցություն է ունեցել եւ կունենա Հայաստանի տարբեր ոլորտների վրա, դա միանշանակ:
- Կոնկրետ մաքսային եւ հարկային ոլորտներում այս պահի դրությամբ կա՞ն տեսանելի ինչ-որ փոփոխություններ:
- Իհարկե, մաքսային ոլորտում դրական տեղաշարժ կա: Մասնավորապեսª ազատականացումը եւ մաքսային ընթացակարգերի պարզեցումը: Կարող եմ ասել նաեւ, որ արտահանման դեպքում եւս բիզնեսի ծախսերը կտրուկ նվազել են, որովհետեւ մենք ունենք ապրանքների ազատ տեղաշարժ, ավելի քիչ թղթատարություն, ավելի պակաս մաքսային ընթացակարգեր: Իսկ այդ ամենը, հասկանալի է, դրական է ազդում բիզնեսի վրա: Ճիշտ էª ռուբլու արժեզրկումը ինչ-որ չափով ազդում է արտահանման վրա, բայց դա արդեն ԵՏՄ անդամակցության հետ կապ չունի ու ժամանակի ընթացքում այդ խնդիրն էլ կհարթվի:
ԵՏՄ-ի մեկ այլ դրական եւ ակնառու ազդեցություններից մեկն է այն է, որ  Հայաստանի քաղաքացիները փոստով առաքվող ապրանքների եւ հանրապետություն մուտք գործելիս` ուղեկցող բեռների համար ավելի մեղմ մաքսային ռեժիմի են ենթարկվում: Իհարկե, բեռի սահմանափակումներ կան` 50 կգ ուղեկցող բեռների համար եւ 30` փոստային: Իսկ երբ ներմուծումն իրականացվում է ակնհայտորեն առեւտրային նպատակներով, ապա այդ դեպքում հարկերը հաշվարկվում եւ գանձվում են: Բայց նույնիսկ այդ դեպքում մաքսատուրքը կազմում են առեւտրային ապրանքների համար նախատեսված ոչ թե 10%-ը, այլ 2,5%-ը:
Իսկ թե մեր ներքին հարկային ոլորտում ինչ փոփոխություններ են նկատվել, ապա պետք է գոնե եռամսյակային վերլուծություններ արվեն, հետո նոր նախնական ամբողջական պատկեր կստանանք:
Անդրադառնալով նաեւ երեկ ԱԺ-ում բուռն քննարկվող "Շահութահարկի մասին" օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ որոշ պատգամավորների հնչեցրած  հակափաստարկներին` փոխնախարարն ասաց.
- Զարմանում եմ, այդ նախագծի հիմնական միտքը հավելյալ արտահանում ապահովելն է, դրա հետ ո՞նց կարելի է չհաշտվել: Մենք ասում ենք, որ չենք խոսում արտահանման ձեւի մասին, այսինքն չենք խոսում կենտրոնացված արտահանումների կազմակերպման մասին. մենք ասում ենք` օրենքը նպատակ ունի, որպեսզի ՀՀ-ից ապահովվի հավելյալ արտահանում: Կարծում եմ, ամեն դեպքում, մտահոգությունները, որոնք որ կան, զուտ տեսական հարթությունում են, եւ կառավարությունն էլ, բնականաբար, հավանության է արժանացնում այն ծրագրերը, որոնք որ հավելյալ արտահանմանն են ուղղված:
- Բայց նաեւ ԱԺ-ում հնչեց տեսակետ, թե ինչու եք շտապում, որ այս օրենքի նախագիծը հնարավորինս արագորեն ընդունվի: Եվ ենթատեքստն էլ այն է, թե սա ինչ-որ կոնկրետ բիզնեսների համար է արվում:
- Հարցը միայն այն է, որ սա դրական նախաձեռնություն է, իսկ դրական նախաձեռնությունների ընդունումը կնպաստի, որ պոտենցյալ արտահանում իրականացնողներն ավելի արագորեն ձեռնարկեն իրենց քայլերը: Լրացուցիչ արտահանում ունենալու համար պետք է լրացուցիչ պահանջարկ խրախուսել, որի համար առաջակվող հարկային գործիքը միայն շահութահարկն է, որովհետեւ արտահանումը չի հարկվում անուղղակի հարկով: Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ տեղական արտադրողների ու արտահանողների համար այս օրինագիծը որեւէ խոչընդոտ չի ստեղծում, քանի որ նրանք կարող են գործել իրենց նախընտրելի ցանկացած եղանակով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ