Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԴՊՐՈՑԱԿԱՆ" ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ "ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾ" ԵԶԴԻ ՀԱՍԱ՞ՆՆ Է

Արխիվ 12-16

"ԴՊՐՈՑԱԿԱՆ" ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ "ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾ" ԵԶԴԻ ՀԱՍԱ՞ՆՆ Է


Օրարս Երեւանի թիվ 195 ավագ դպրոցի մոտ մի խումբ աշակերտների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվեց դանակահարությամբ: Վեճի ժամանակ երկու 8-րդ դասարանցիներ դանակի վնասվածքներ էին ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Ըստ տարածված լուրերի` նրանց դանակով հարվածներ էր հասցրել կռվի մասնակիցներից մեկը` Սերյոժան, որը 195 դպրոցի 11-րդ դասարանում է սովորում: Հիվանդանոց տեղափոխվածներն այլ դպրոցի աշակերտներ են եղել:
Թե սա արդեն որերորդ "դպրոցական" դանակահարությունն է, դժվար է հիշել: Բայց մեկ բան հաստատ է. գրեթե բոլոր նման դեպքերն էլ առաջ են եկել մի հասարակ պատճառից ու վերածվել ոչ միայն անձնական ողբերգության, այլ լուրջ հանրային խնդրի: Իսկ թե որն էր այս հերթական պատմության պատճառը, թե իրականում ինչ է եղել, փորձեցինք պարզել 195 դպրոցի տնօրեն ԱՆԱՀԻՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
-Նախ նշեմ, որ երեկ երեկոյան պարզեցի, որ այդ դեպքը նույնիսկ մեր դպրոցի բակում չի եղել, այլ կողքի դպրոցի բակում: Միջադեպի մասնակից աշակերտների խոսքով, ովքեր դրա մասին հայտնել են նաեւ ոստիկանությանը, դանակահարողը եղել է ազգությամբ եզդի տղա, ով ապրում է Երրորդ գյուղում, անունն էլ Հասան է:
- Էդ դեպքում ինչո՞ւ է Ձեր դպրոցի աշակերտը ներկայացել ոստիկանություն եւ ասել, որ ինքն է դանակահարողը:
- Մեր դպրոցի աշակերտին այդ օրը ստիպել են, սպառնացել են, որ ասի, թե ինքն է դանակահարողը, երեխային վախեցրել են: Ասում են, որ այդ Հասան կոչվածը շատ վտանգավոր հանցագործ տղա է: Իմ ունեցած, լսած տեղեկություններով` Հասանը 16-17 տարեկան տղա է:
- Իսկ Դուք տեսե՞լ, խոսե՞լ եք Ձեր աշակերտի հետ:
- Դեպքից հետո մեր դպրոցի աշակերտին դեռ ես չեմ տեսել, բայց զրուցել եմ իր դասընկերների հետ: Տղաներն ասում են, որ ի սկզբանե էլ համոզված էին, որ նման բան Սերյոժան անել չէր կարող: Մարդու բնավորությանը, էությանը ծանոթ լինելով` կարելի էր հասկանալ, որ նա ընդունակ չէր նման բան անելու: Բայց որ պնդում էին, որ ինքն է, հավատացեք. պահի տակ մենք էլ էինք շփոթվել: Բայց երեկ իմացանք, որ մեր աշակերտին վախեցրել են, ասել են, որ նա պետք է իր վրա վերցնի չկատարած հանցագործությունը, հակառակ դեպքում` այսպես կանեն, այնպես կանեն եւ այլն: Դրա հետ կապված` ես երեկ անձամբ զանգահարել եմ ոստիկանություն, խոսել եմ պետի տեղակալի հետ եւ խնդրել, որ դեպքի առթիվ պարզաբանումներ անեն: Որովհետեւ պարզվում է, որ ո՛չ դեպքն է տեղի ունեցել մեր դպրոցի բակում, ո՛չ դանակահարող տղան է մեր դպրոցի աշակերտը: Փաստորեն, ստացվում է, մեր դպրոցի անունը անտեղի մի քանի օր շահարկվել է, նույնիսկ կային մարդիկ, որ զանգում եւ հարցնում էին, թե ինչպես է ստացվել, որ դասի ժամանակ նման միջադեպ է եղել, այնինչ իրականում դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը: Բացի այդ, ինչպես վերը նշեցի, պարզվեց, որ դեպքը մեր դպրոցի հետ առհասարակ առնչություն չունի, դեպքի հերոսն էլ եղել է ոչ թե 195 դպրոցի աշակերտը, այլ ազգությամբ եզդի Հասանը:
Դեպքի մասին մանրամասներ փորձեցինք պարզել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից, ով պատասխանելով մեր հարցին` արդյոք տարածված լուրը, որ դանակահարողը իրականում ազգությամբ եզդի երիտասարդն է, համապատասխանում է իրականությանը, խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց` մասնավորապես ասելով.
- Միջադեպի օբյեկտիվ պատճառները պարզելու համար ընթանում է նախաքննություն, այլ մանրամասներ հայտնել` այս պահի դրությամբ, չեմ կարող:
- Իսկ մեղադրյալ կա՞:
- Գործի քննության շահերից ելնելով` ոչինչ ասել չեմ կարող, քննություն է ընթանում:
Ի դեպ, թեեւ 195 դպրոցի տնօրենը քանիցս ընդգծեց, թե դեպքն իրենց դպրոցի հետ կապ չունի, բայց ի՞նչ տարբերություն: Այս դպրոցն է եղել, թե` մյուսը, այս մի աշակերտն է մյուսին դանակահարել, թե` այն մեկը, բան չի փոխվում: Փաստն այն է, որ դպրոցական մի երեխան դանակահարել է մյուսին, իսկ նման դեպքերի առատությունը հուշում է, որ ամեն դպրոցում էլ նույնը կարող է լինել: Հենց սա է ողբերգությունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ