Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԻՆՁ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՐՁՐԵՑ ԴԱՌԸ ԿՅԱՆՔԸ"

Արխիվ 12-16

"ԻՆՁ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՐՁՐԵՑ ԴԱՌԸ ԿՅԱՆՔԸ"

"Իրավունքը" պարբերաբար անդրադառնում է հայաստանյան տարբեր ՔԿՀ-ներում պատիժը կրող դատապարտյալների պատմություններինª փորձելով հասկանալ, թե ինչն է մարդկանց հասցնում կալանավայր: Մեր հերթական զրուցակիցը` Արմանը (անունը դատապարտյալի ցանկությամբ փոխված է) առաջին անգամ չէ, որ հայտնվում է կալանավայրում. նա նախկինում երեք անգամ գողություն կատարելու համար դատապարտված է եղել: Այժմ դատապարտված է ավազակային հարձակման համար: Ութ տարի պատիժը կրել է "Արթիկ" ՔԿՀ-ում, իսկ այժմ տեղափոխվել է նորակառույց "Արմավիր" ՔԿՀ:
-2006 թվականին եմ դատապարտվել: Ութ տարի վեց ամիս արդեն նստած եմ… Նոր եմ տեղափոխվել "Արմավիր" ՔԿՀ:
- Ասացիք, որ մինչ այս` երեք անգամ դատապարտված եք եղել: Ի՞նչը Ձեզ մեկ անգամ եւս ստիպեց բռնել կալանավայրի ուղին:
- Չէի կարողանում աշխատանք գտնել, որտեղ դիմում էի` թեկուզ որպես բանվոր` չէին ընդունում: Իսկ ես ընտանիք ունեի` երեխաներ, ովքեր տանը նստած` սպասում էին, որ հեսա պապան կգա` հաց կբերի: Գիտե՞ք, հեշտ է դատապարտելը, կողքից քննադատելը, բայց ոչ ոք, հավատացեք, լավ կյանքից չէ, որ դառնում է հանցագործ: Ճիշտ է, ես չեմ արդարացնում իմ հանցանքները, բայց ինձ հանցագործ դարձրեց ինձ բաժին հասած դառը կյանքը: Միայն հիմա` ճաղավանդակներից այն կողմ, երբ վերլուծում եմ կատարածս անօրինական արարքները, հասկանում եմ, որ հնարավոր է, եթե տարիներ առաջ էս մտածելակերպս ունենայի, հանցագործ չդառնայի, չգիտեմ...
- Ի՞նչ տվեցին Ձեզ կալանավայրում անցկացրած վերջին ութ տարիները:
- Գիտե՞ք, ինքս էլ եմ ինձ միշտ նույն հարցը տվել, թե ինչ տվեց ինձ գաղութը: Ու դրա պատասխանը մեկն է` գաղութն ինձ ստիպեց գնահատել ազատ կյանքի տված հնարավորությունները, հասկացա, որ մարդը չի կարող անվերջ թալանելով, ուրիշներին ցավ պատճառելով` պահել իր ընտանիքը, էրեխեքին:
Չնայած դժվար թե հավատաք, բայց ես իսկապես զղջում եմ ոչ միայն կատարածս հանցանքների, այլեւ ապրածս սխալ կյանքի համար: Գաղութի չորս պատերն ստիպում են մարդուն` վերանայել ապրած կյանքը: Ինձ համար գաղութը կյանքի ամենամեծ դպրոցն էր, որովհետեւ միայն այստեղ, ափսոս ուշ, բայց հասկացա, որ ազատությունից քաղցր բան չկա: "Թեկուզ սոված, անկոշիկ ու անշոր լինես, բայց խիղճդ հանգիստ ազատության մեջ լինես",- սա իմ կյանքի նշանաբանն է, որը հասկացա միայն վերջին անգամ դատվելուց հետո:
- Հնարավո՞ր է, որ պատիժը կրելուց հետո նորից անօրինական ճանապարհով գնաք, ու կրկին հայտնվեք կալանավայրում: Շատերը կան, որ տարիների ընթացքում այնքան է վարժվում "գաղութին", որ արդեն ազատության մեջ չեն կարողանում դիմանալ: Իսկ Դուք արդեն պատկառելի "գաղութային" կյանք ունենք:
- Չէ, հաստատ չէ: Արդեն էրեխեքս իմ բոյին են, հետո արդեն տարիքս էլ էն չի, եւ ամենակարեւորը, ինչպես ասացի, ես արդեն սովորել եմ գնահատել ազատությունը: Երբեք չեմ վերադառնա գաղութ:
- Ինչո՞վ եք զբաղվելու, երբ հայտնվեք ազատության մեջ:
- Կփորձեմ առաջին հերթին աշխատանք գտնել, չնայած գիտեմ, որ իմ դեպքում մի քիչ դժվար կլինի... Ամեն բան կանեմ, որ լրացնեմ գաղութում անցկացրած տարիներիս բացը…

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ