Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՈԼՈՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ՍԻԳԻ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌՔԸ, ԲԱՑԻ` ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԲՈԼՈՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ՍԻԳԻ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌՔԸ, ԲԱՑԻ` ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ


Թե ինչքան է խոսվել Սեւանա լճի ձկնապաշարների եւ, հատկապես, սիգի ոչնչացման մասին, նույնիսկ դժվար է հիշել: Նույնքան դժվար է հիշել, թե պատկան պետական կառույցըª ՀՀ բնապահպանության նախարարությունն իր հերթին ինչքան է խոսել այդ վիճակը շտկելու իր պատրաստակամության մասին, քանի-քանի անգամներ է անձամբ նախարարը մասնակցել լիճ մանրաձկի հերթական խմբաքանակը բաց թողնելուն եւ ինչ լուրջ պետական միջոցներ են ծախսվել այդ ուղղությամբ:
Թե այս ամենից հետո ինչքանով է վիճակը կարգավորվել, թողնենք մասնագետներին: Բայց առանց նրանց գնահատականների էլ, անկեղծ ասած, կասկածում ենք, որ կան քիչ թե շատ լուրջ դրական փոփոխություններ, հաշվի առնելով մեկ էական փաստ: Սեւանի ձկնապաշարի ոչնչացման հիմնական պատճառը, գաղտնիք չէ, որ եղել եւ մնում է որսագողությունը: Բայց ահա ինչպես տարիներ առաջ, այնպես էլ վերջին օրերին, ինչպես ցույց տվեց մեր փոքրիկ շրջագայությունը Երեւանի փողոցներով, այդ խնդիրը ինչպես եղել, այնպես էլ մնում է: Համենայնդեպսª մի կարճ ժամանակամիջոցª 2-3 ժամ շրջագայելով մայրաքաղաքում, առանց առանձնապես ջանք գործադրելու մոտ մեկ տասնյակի չափ "փողոցային" ձկնավաճառներ տեսանք. էլի առաջվա "հին ու բարի" տեսքով, այսինքնª ինչ-որ արկղով կամ պայուսակով, այն էլª բանուկ մայթերի տեսանելի մասում կանգնած, առանց մազաչափ անգամ մտահոգվելու, սիգ են վաճառում, սկսած 300-400 դրամանոց մանր-մունր ձկնիկներից, վերջացրած շատ ավելի թանկ եւ խոշոր ձկներով:
Իհարկեª Սեւանի ճանապարհին սիգի վաճառքը միշտ էլ եղել էª ինչքան էլ որ արգելելուց են խոսել: Բայց երբ մայրաքաղաքում էլ է նորից այսքան տարածվել ձկնավաճառությունը, դա հուշում է, որ որսագողությունն էլ  նորից դարձել է համատարած: Այսինքնª ոչ միայն Սեւանի հերն են շարունակում անիծել, այլª ձկնապաշարների ավելացմանը հատկացված պետական ծախսերն էլ պետք է համարել կորած:
Չնայած եթե ձուկ շատ են վաճառում, կարելի է նաեւ ենթադրել, որ լճում ծավալները մի փոքր ավելացել են: Համենայնդեպսª ՀՀ ԳԱԱ հիդրոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը եւս այդ կարծիքին է, որ սիգը Սեւանա լճում նախորդ տարիների համեմատ որոշ չափով ավելացել է, սակայն դա չի նշանակում, որ այն քանակությամբ, որ կարելի է որսի եւ վաճառքի արգելքը հանել: "Բնապահպանության նախարարության, Սեւանի ազգային պարկի ոստիկանության եւ այլ համապատասխան մարմինների առջեւ դրված առաջին խնդիրը պետք է լինի լճի եւ ձկնատեսակների պահպանությունը: Եթե սիգի քանակի ավելացման համար այսքան պայքարում ենք, բայց այսօր այն վաճառվում է, ուրեմն չկա վերահսկողություն: Այսօր ոստիկանները  շուկաներում տեսնում են, որ մարդիկ բացեիբաց վաճառում են սիգ, սակայն ոչինչ չեն անում: Այս ամենը ոլորտի հարցերով զբաղվող համապատասխան մարմինների մեղավորությունն է",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց Բ. Գաբրիելյանը: Ի դեպ, մեր զրուցակիցը եւս ընդգծեց, որ հաճախ նաեւ վաճառվում է մանրաձուկը, ինչն ավելի վտանգավոր է. "Այս պայմաններում սպասել, որ սիգի պաշարները կվերականգնվեն, անհնարին է: Առաջին հերթին սիգի պահպանությունը պետք է ապահովվի",- ավելացրեց Բարդուխ Գաբրիելյանը:
Բնապահպան Կարինե Դանիելյանը փաստեց, որ այսօր Սեւանա լճում խնդիր կա` կապված ոչ միայն սիգի, այլեւ ջրի որակի հետ, քանի որ ձկան քանակն անմիջապես կապված է ջրի որակի հետ: "Ջրում եղած օրգանական նյութը ձուկը օգտագործում է որպես սնունդ: Երբ ձուկը հանում են, օրգանական նյութը մնում եւ նեխում Է",- շեշտեց Կարինե Դանիելյանը: Նա լճում ձկան պաշարի պահպանության համար տեսնում է երկու ճանապարհ` վերահսկողության տակ վերցնել ձկան որսը եւ լուծել Գեղարքունիքի մարզի բնակչության զբաղվածության խնդիրը. "Այս տարածքի բնակիչներն անգործ են, եւ այս պարագայում ինչքան էլ վերահսկողություն լինի, միեւնույնն է, նրանք գաղտնի կզբաղվեն ձկան որսով: Այդ մարդկանց էլ մեղադրել չենք կարող",- ընդգծեց բնապահպանը:
Ամեն դեպքում այն, որ փողոցներում ազատորեն, առանց նույնիսկ թաքնվելու փորձի, սիգ են վաճառում, ինչ խոսք, վկայում է Բ. Գաբրիելյանի այն պնդման օգտին, որ դա "ոստիկանները տեսնում են, սակայն ոչինչ չեն անում": Եվ սրանից հետո առնվազն տարօրինակ էր ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Արմեն Մալխասյանի այն պարզաբանումը, որ Հայաստանում կան արհեստական լճեր, որտեղ աճեցվում են տարբեր ձկնատեսակներ եւ հնարավոր է` վաճառվող ձկներն արհեստական լճերից են: Առավել եւս, որ նույնիսկ դժվարացավ նշել` այս սեզոնին արգելված է սիգի վաճառքը, թե` ոչ, քանի որ այդ հարցերով զբաղվում է միայն Բնապահպանության նախարարությունը: Ու թերեւս մեր ոստիկանության համար հատուկ նշենք. սիգ արհեստական լճերում չեն աճեցնում: Եթե նույնիսկ աճեցնեին էլ, մեկ է, այդ դեպքում վաճառքը կիրականացվեր համապատասխան խանութներում եւ ոչ թե բանուկ մայթերին, հենց գետնին դրված ինչ-որ կեղտոտ արկղերից ու պայուսակներից: Եվ, վերջապես, եթե անգամ դա ոչ թե Սեւանի, այլ չգիտես ինչ հրաշքովª արհեստականորեն աճեցված սիգ է, կամ նույնիսկª ոչ թե սիգ, այս սովորական "խառը կանաչի", դրա փողոցային վաճառքն արգելված է, այսինքնª ոստիկանը պետք է ամեն մի նման փաստի արձագանքի: Իսկ սիգի վաճառքին չարձագանքելը, իհարկե, մի կողմից ակնարկում է "աչք փակելու" մասին, բայց ամեն դեպքում տուժողը Սեւանն է:
Եվ, վերջապես, փողոցներում սիգի վաճառքի խնդրով օրեր առաջ դիմեցինք նաեւ Բնապահպանության նախարարությանը:  Եվ, պատկերացրեք, փոխանակ միանգամից հարցնեին, թե կոնկրետ որտեղ ենք նման բան տեսել, ու հետո վազեին կանխելու ¥որ գոնե իրենց կողմից լիճը լցված մանրաձուկը անտեղի չանցնի¤, խնդրեցին հարցը գրավոր ուղարկել: Ուղարկեցինք, եւ միայն օրեր անցª երեկ պարզվեց, թե "ճիշտ հասցեատիրոջը" չէր ուղղված: Հարցը, իհարկե, երկրորդ անգամ կուղարկվի նախարարություն, այս անգամ իրենց իսկ նշած անձի անունով: Բայց եթե նույնիսկ մտածենք, թե սույն նախարարությունը սիգի վաճառքի այս ողջ օղակում իր փայը չունի, մեկ էª մինչ նրանց օրերով հարցեր ենք գրում, պատասխանների սպասում, քանի՞ հարյուր կիլոգրամ մանրաձուկ հայտնվեց մայրաքաղաքի փողոցներին:
Մի խոսքով, մնում է հետեւել, թե այս հանցավոր բիզնեսը դեռ որքան կշարունակվի:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ