Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԹՇՆԱՄԱՆԱՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ"

Արխիվ 12-16

"ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԹՇՆԱՄԱՆԱՆ
ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ"


Վեջին մեկ-երկու տարիներին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները բավականին տխուր, նաեւ վտանգավոր մի հանգամանք ի հայտ բերեցին: Պարբերաբար սկսել են տարաձայնություններ նկատվել նաեւ ազատամարտիկների միջեւ: Իհարկեª խոսքն այն մասին չէ, որ ազատամարտիկների մի մասը իր իրավունքների եւ սոցիալական պայմանների բարելավման համար պահանջներ է առաջ քաշում, ոչ էլ նրա, որ ազատամարտիկը, ինչպես Հայաստանի ամեն մի քաղաքացի, իր քաղաքական հայացքներն ունենալու եւ ներկայացնելու իրավունք ունի: Պարզապես, այս բոլոր գործոններին զուգահեռª ազատամարտիկներին տարբեր խմբեր պարբերաբար սկսում են իրար մեջ "լեզվակռիվ" սկսել` հասնելով մինչեւ ավելի քան 20-ամյա վաղեմության պատերազմական օրերը, թե` դու սա արեցիր, դուª այն: Այդ վեճերն էլ հաճախ թեժանում են մինչեւ անձնական վիրավորանքների, հաշվեհարդարների մակարդակ: Մինչդեռ, հենց նրանք էին, որ ժամանակին պատերազմը հաղթեցին` իրենց միասնականությամբ, եւ այդ միասնականության խախտումն է, որ ոչ մի պարագայում չի կարող հանդուրժվել: Ինչքա՞ն կարող են խորանալ այդ հակասությունները, ինչի՞ կհանգեցնեն եւ ի՞նչ հետեւանքներ կունենան Հայաստանի համար. ահա այս հարցերի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հենց ազատամարտիկներից:
Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ  փաստեց.
- Յուրաքանչյուր ազատամարտիկ կարող է իր սեփական կարծիքն ունենալ` ներքին կամ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Եթե ազատամարտիկներն ունեն տարբեր մտքեր, ապա դրա մեջ ես վախենալու ոչինչ չեմ տեսնում: Բայց հնարավոր բան չէ, որ ազատամարտիկները պառակտվեն եւ թշնամանան միմյանց նկատմամբ. կռվի դաշտում միմյանց հետ եղբայրացած մարդիկ չեն կարող պառակտվել: Ես ոչ մի կուսակցության չեմ հարում, բայց դա չի նշանակում, որ կուսակցական ազատամարտիկը չի կարող լինել իմ ընկերը, եղբայրը, ում համար ես կյանքս չեմ խնայի: Պետք չէ վտանգ տեսնել այն բանում, որ տարբեր ուղղությամբ են գնում պատերազմին մասնակցած վետերանները:
"Արաբո" ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ նշեց.
- Այսօր պառակտվում են ե՛ւ յուրայինները, ե՛ւ ոչ յուրայինները: Այս երեւույթը նոր չէ, պարզապես, այն խորացել է: Պառակտված են իշխանական եւ ընդդիմադիր դաշտը, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ի վերջո պառակտված է հասարակությունը: Այսօր մարդիկ իրենց ստամոքսի եւ շահի համար վարկաբեկում են այն մարդկանց, ովքեր ժամանակին իրենց կյանքն էլ չեն խնայել հանուն հայրենիքի: Ոչ ոք իրավունք չունի վարկաբեկել ազատամարտիկին, առանց աղուհացի շատ մարդիկ կան, որ ազատամարտիկի  սրբությունը ոտքի տակ տվեցին: Ահա այսպիսի մարդիկ էլ պառակտում են մտցնում ազատամարտիկների միջեւ, նրանցից շատերը թեւաթափ են եղել: Բայց ինչքան էլ տարաձայնություններ լինեն, միեւնույնն էª մենք պետք եղած ժամանակ կրկին համախմբվում ենք ու կհամախմբվենք:
Ազատամարտիկ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ընդգծեց.
- Ազատամարտիկների միջեւ չկա պառակտում, ոչ մի ազատամարտիկ իր երկրի վատը չի ցանկանա: Ազատամարտիկը կրկին նույն մարդն է, ով մնում է ժողովրդի կողքին եւ մտածում իր երկրի հզորության եւ մարդկանց բարեկեցության մասին: Ազատամարտիկը ուզում է իր երկիրը եւ ժողովուրդը հզոր լինի, որ շուն թուրքը, երբեք չուրախանա իր հաղթանակներով:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե Հայաստանի համար  ի՞նչ հետեւանքներ կունենան ազատամարտիկների միջեւ առաջացած տարաձայնությունները:
1. Որոշ հարցերի շուրջ ազատամարտիկների անհամաձայնությունները չեն կարող երկրի համար վտանգ ներկայացնել, քանի որ հարկ եղած պահին նրանք կհամախմբվեն - 49 %:
2. Այդ հրապարակային վեճերը վտանգավոր են նաեւ նրանով, որ թշնամի պետությունը կարող է այն ընկալել որպես խորը տարաձայնություն եւ փորձել օգտվել առիթից - 33 %:
3. Պատերազմի տարիներին նույնպես ազատամարտիկների մեջ նման հակասություններ եղել են, ինչը հաճախ հանգեցրել է տխուր հետեւանքների: Բայց դա լիովին փոխել հնարավոր չէ -13%:
4.Դժվարանում են պատասխանել- 5%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ