Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` Լեւոն Զուրաբյանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի կանխի երիտասարդության արտահոսքը դեպի Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր":
Ասում են, որ նա երիտասարդներին ցույց է տալիս տարատեսակ "կոմպրոմատներ", որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս 2008-ին առավել քան ակտիվ դերակատարություն ուներ ԼՏՊ-ի թիմում: Ինչ վերաբերում է "կոմպրոմատներին", ապա ի ցույց են դրվում փաստաթղթեր, թե ինչ ֆինանսական շարժեր է արել Նիկոլը` քարոզչությունը սպասարկելու նպատակով, եւ մեր աղբյուրի վկայությամբ` Լ. Զուրաբյանը հասցրել է նույնիսկ "բերնից թռցնել", որ որոշ փաստաթղթեր մտադիր է փոխանցել իրավապահ մարմիններին: