Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԵՎՍ ՄԵԿ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՆՀԱՅՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼՔԵՑ ԲՀԿ-Ն

Արխիվ 12-16

ԵՎՍ ՄԵԿ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՆՀԱՅՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼՔԵՑ ԲՀԿ-Ն

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ՄՈՒՇԵՂ ՊԵՏՈՅԱՆԸ դադարեցրել է իր անդամակցությունը  ԲՀԿ խմբակցությանը: Հայտարարությունից հետո մի շարք պատգամավորներ տեղից նստած ցանկանում էին մտաբերել, թե ով է այդ պատգամավորը, սակայն նրանց դեմքի արտահայտությունից մի բան պարզ էր, որ այդպես էլ տեղը չբերեցին Մ. Պետոյանին: Սա ի դեպ առաջին նախադեպը չէր, որ անգամ պատգամավորի անուն ազգանունը ոչինչ չի ասում շատերին, դրա համար կարելի է առաջարկել ԱԺ տարածքում կառուցել անհայտ պատգամավորների հուշատեղի:
Իսկ չhիշողների համար ասենք, որ Մուշեղ Պետոյանը 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 36 ընտրատարածքից:
Հիշեցնենք, որ վերոնշյալ գործարար պատգամավորի մասին Արթիկում խոսակցություններ էին տարածվել, որ իրենց պատգամավորը` մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը, հայոց խորհրդարանում պատգամավոր լինելուն զուգահեռ, բիզնես է անում նաեւ Անապայում: Ըստ արթիկցիների` նրա մի ոտքը Հայաստանում է, մյուսը` Անապայում, նույնիսկ այս քաղաքի բնակիչների ասելով` նա մի պահ ընտանիքով տեղափոխվել էր Անապա: Ավելին` նա նաեւ լրագրողների հետ զրույցում ասել է, որ, այո, նրանք ունեն բիզնես, բայց Ռուսաստանում, սակայն նշել է, որ բիզնեսով զբաղվում է իր հայրը:
Ըստ որոշ լրատվամիջոցների` պարոն Պետոյանի ընտանիքը 2013 թվականին ցանկացել է վաճառել իր բիզնեսը` քարհանքները, գազալցակայանները` այն տեղափոխելով Ռուսաստան: Սակայն այս տեղեկատվությունը պատգամավորը հերքել է` ասելով, որ չեն պատրաստվում վաճառել եւ որ հայրենիքում իրենց շատ լավ են զգում. "Մեր բիզնեսները բոլորն էլ եկամտաբեր են, օրինակ` գազալցակայանը աշխատում է իտալական սարքավորումներով, առանց վառելիքի կորստի, եկամտաբեր է, նմանապես ուրիշները իրենց քարհանքներն են փակում, իսկ մերը սկսել է լավ հումք տալ, մենք բողոքելու տեղ չունենք: Եթե էդ բիզնեսները փակենք, ես ո՞նց օգնեմ, ասենք, Երեւանում սովորող արթիկցի ու մարալիկցի ուսանողներին, տրանսպորտը նրանց համար անվճար է, մոտ 50-60 ուսանողի ամենշաբաթյա ճանապարհածախսը` 3000 դրամ, ես եմ տալիս, ամսական կտրվածքով 15-20 հազար դրամ գոնե նրանց ընտանքիները շահում են":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ