Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՌԱՀ ՏՆՕՐԵՆ. «ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆԸ ՉԷ»

Արխիվ 12-16

ՀՌԱՀ ՏՆՕՐԵՆ. «ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ «ԿԵՆՏՐՈՆ»

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆԸ ՉԷ»

 

ՀՌԱՀ տնօրեն Գագիկ Բունիաթյանն այսօր խորհրդարանում պատասխանեց պատգամավորների մի քանի հարցերին: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հիմնական մտահոգությունը հետեւյալն է` ի՞նչ է մատուցվում այսօր եթերից մեր հեռուստադիտողներին: Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցեց Գագիկ Բունիաթյանի հետ:

- Պրն Բունիաթյան, հաշվի  առնելով ԲՀԿ-ի  քաղաքական պասիվությունը, լուրեր են կան, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը  վաճառվելու է եւ դառնալու է ԵՏՄ-ին սպասարկող հեռուստաընկերություն:

- Ես նման  տեղեկատվություն չունեմ: Եթե վաճառված լիներ, գործարք լիներ, մենք կիմանայինք:

- ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հնչեցրեց հարցադրում այն մասին, որ կան հեռուստաընկերություններ, որոնք միայն մի կուսակցության գաղափարախոսությունն են անընդհատ առաջ տանում: Արդյոք սա, ըստ Ձեզ, ուղեղների լվացում չէ եւ սխալ չէ նաեւ  օրենքի տեսանկյունից:

- Ակնհայտ նման հեռուստաընկերություն չկա, որը մի կուսակցության  քարոզի…

- Օրինակ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը միայն  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի  գաղափարների քարոզչությունն է առաջ  տանում:

- Ֆորմալ առումով «Կենտրոն» հեռուստաընկերությունը Գագիկ Ծառուկյանի հեռուստաալիքը չէ: Իսկ եթե ինչ-որ հեռուստաընկերություններ քաղաքական առումով ինչ-որ ուղղվածություն ունեն, հարում են ինչ-որ կուսակցությունների, դա քննարկման թեմա է: Բայց միանշանակ մի կուսակցությանը գովաբանեն, դա իհարկե…

- Բայց չե՞ք նկատում, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը համամասնությունը  չի պահպանում: Միայն մի կուսակցության` ԲՀԿ-ի քարոզչությունն  է անում:

- Օրենքի սահմանում պահպանվում է, թե խախտում լիներ, կարձանագրեինք:

Այս պատասխաններից կարելի է եզրակացնել` պրն Բունիաթյանը ՀՌԱՀ փոխտնօրեն Ժիրայր Դադասյանի նման եւս կարծես թե հայկական հեռուստաալիքներ չի նայում: ՀՌԱՀ տնօրենը «լուսնից նոր իջածի» կարգավիճակով էր պատախանում մեր հարցերին` տեղյակ չլինելով, թե ինչը ում է պատկանում: Իսկ այն, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդին, այդ մասին գիտի նույնիսկ ոզնին անտառում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ