Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է "ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ" ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է "ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ" ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ Թուրինի "Յուվենթուսի" ուշադրության կենտրոնում: Թեեւ հայ ֆուտբոլիստը քանիցս հայտարարեց, որ հավատարիմ է գերմանական ակումբին եւ ցանկանում է կարիերան շարունակել այնտեղ, այնուամենայնիվ, թուրինյան ակումբի ղեկավարները մտադիր են սկսել բանակցությունները` Մխիթարյանի տեղափոխության հարցով, հայտնում է Tuttosport-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի "Յուվենթուս"-"Բորուսիա" հանդիպումը լավագույն հնարավորությունը կարող է դառնալ թե՛ իտալական ակումբի ղեկավարների համարª իրենց որոշման մեջ հստակություն մցնելու եւ թե՛ հայ ֆուտբոլիստի համար, ով կարող է դրական լույսի տակ ներկայանալ հանդիպման ընթացքումª ցուցադրելով լավագույն որակները: Ինչպես գիտենք, Մխիթարյանի լավագույն խաղի սպասումներով են նաեւ գերմանական ակումբի երկրպագուները, քանզի հայ ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով այդպես էլ իր մարզավիճակի գագաթնակետին չհասավ: Մասնավորապես, Բունդեսլիգայի վերջինª 22-րդ տուրում Դորտմունդի "Բորուսիան" հյուրընկալվելիս, թեեւ 3:2 հաշվով հաղթեց "Շտուտգարդին", սակայն Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ միայն ընդմիջումից հետո: Սակայն դրանով էլ հայ ֆուտբոլիստի վիճակագրությունը բավականին լավ էր. Մխիթարյանը վազել է 6.35 կիլոմետր, կատարել մեկ հարված, որը շեղ է ընթացել, 49 անգամ դիպել է գնդակին, կատարել 25 փոխանցումª 68 տոկոս ճշգրտությամբ, հաղթել է 3 մենապայքարում, մեկ անգամ խախտել կանոնները ու չի հայտնվել խաղից դուրս վիճակում: Արդյունքումª ստացել է 7.19 գնահատականը, որը "Բորուսիայի" 4-րդ ցուցանիշն էր: Իհարկե, Մխիթարյանը վիճակագրության եւ արդյունավետության շատ ավելի լավ պատկեր էլ է ունեցել. հայ ֆուտբոլիստն իր լավագույն մարզավիճակում լինելով` բազմիցս վճռորոշ դեր է ունեցել գերմանական ակումբի հաղթանակներում: Սակայն ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող չէ, եւ նշված արդյունքն ավելի շատ վկայում է, որ Մխիթարյանը սկսել է մոտենալ իր լավագույն մարզավիճակին: Իսկ սա հատկապես "Յուվենթուսի" դեմ խաղի շեմին կարեւոր գործոն է:
Ի դեպª կան տվյալներ, որ իտալական ակումբը ցանկանում է Մխիթարյանին ձեռք բերել ամռանը եւ վճարել նրա համար 15 միլիոն եվրո: Ինչեւէª Fichajes.net-ի համաձայնª գերմանական ակումբը մտադիր է երկարաձգել 25-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը եւ բարձրացնել նրա աշխատավարձը: "Բորուսիան" նաեւ ցանկանում է բարձր դրույքաչափ սահմանել Մխիթարյանի տրանսֆերի համար: Այս հանգամանքները կարող են բարդացնել թուրինյան ակումբի գործը, բայց ակումբը մտածում է նաեւ Մխիթարյանի վարձակալության մասին: Հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը հաստատել են նաեւ "Յուվենթուսի" գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ու թիմի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ