Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ո՞ՒՄ ՀԵՏ Է ԴԵՊՔԻ ՕՐԸ ԿՈՆՖԼԻԿՏ ՈՒՆԵՑԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԸ

Արխիվ 12-16

Ո՞ՒՄ ՀԵՏ Է ԴԵՊՔԻ ՕՐԸ ԿՈՆՖԼԻԿՏ ՈՒՆԵՑԵԼ
ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԸ


Հունվարի 28-ին  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ դեպքի օրը Հայկազը կոնֆլիկտ է ունեցել կուրսանտներից մեկի հետ, ով, ինչպես հասկացվում է հաղորդագրությունից, գործով չի անցնում: Թե ում հետ է տեղի ունեցել կոնֆլիկտը եւ ինչի համար, փորձեցինք պարզել տուժողի իրավահաջորդների` Բարսեղյանների փաստաբան ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԻՑ.
-Դուք տեղյակ եք` ի՞նչ կոնֆլիկտ է եղել եւ ինչի՞ համար:
- Տեղյակը` տեղյակ եմ, բայց դա նախաքննությունը կպարզի: Չեմ ուզում այս պահին նախաքննության գաղտնիք հրապարակել, քանի որ դա միանշանակ կխանգարի գործի ընդհանուր քննությանը:
- Հայտնի է, որ սենյակում, որտեղ կատարվել է դեպքը, քնում էին յոթ հոգի: Ինչո՞ւ յոթերորդ կուրսանտի մասին ոչինչ չի խոսվում:
- Էլի եմ կրկնում` Ձեր ասած բոլոր հարցերին, եթե պատասխանեմ, կստացվի, որ նախաքննության գաղտնիք եմ հրապարակում, իսկ ես չեմ պատրաստվում նախաքննության գաղտնիք հրապարակել: Չստացվի, որ ես խուսափում եմ պատասխանել Ձեր հարցերին, պարզապես, ես փորձում եմ պահպանել օրենքի կետը:
- Գործով երկու մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ինչպես իրենց փաստաբաններն են նշում, ասում են, որ իրենց գլխին սարքել են: Ըստ Ձեզ, կալանավորվածներն իրական մեղավորնե՞րն են, թե...
- Անմեղության կանխավարկածը պահելով` ես չեմ կարող ասել, որ կալանավորվածներն իսկապես կապ ունեն այդ գործի հետ, թե` ոչ: Դա նախաքննությունը կպարզի: Եվ ես չեմ էլ զարմանում կասկածյալների փաստաբանների հայտարարությունների վրա, որովհետեւ ոչ բոլոր դեպքերում է, որ քրեական գործի շրջանակներում ում մեղադրանք է առաջադրվել (այսինքն` մեղադրյալները), ընդունում են իրենց մեղքը:
Եթե անձինք մեղավոր են, միանշանակ, նախաքննության փուլում կհաստատվի: Պահպանելով անմեղության կանխավարկածը, քանի որ դեռեւս անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա, ես չեմ փորձի ասել` իրենք մեղավոր են կամ անմեղ են: Եկեք այդ հարցին ընդհանրապես չանդրադառնանք: Ի վերջո, մեղադրյալը չէ, որ պետք է իր անմեղությունն ապացուցի: Այլ պետք է նախաքննության մարմինը, վարույթն իրականացնող մարմինը ապացուցի տվյալ մեղադրյալի մեղավորությունը:
- Մեղադրյալների պաշտպանները նշում են, որ իրենց պաշտպանյալներից ծեծի եւ խոշտանգման արդյունքում են ցուցմունքներ կորզել, Դուք նման տեղեկատվություն ունե՞ք:
- Չեմ կարծում, որ 104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի համար կարող է խոշտանգման արդյունքում ցուցմունք կորզվել: Մանր գողություն կամ մանր խուլիգանություն չէ, որ խոշտանգման արդյունքում ցուցմունք կորզեն եւ անձին դատապարտեն: Սա առանձնապես ծանր հանցագործություն է, եւ նման դեպքերում խոշտանգման միջոցով ցուցմունք չեն կորզում: Համենայնդեպս իմ ունեցած տեղեկություններով, իսկ զրուցել եմ նախաքննության մարմնի հետ, նման բան չի եղել: Մնացածն ավելի հստակ կերեւա դատաքննության փուլում, որովհետեւ դրա հետ կապված էլ գործողություններ կան, որոնք պետք է կատարվեն թե՛ նախաքննության մարմնի, թե՛ համենայնդեպս, մեր կողմից:
- Ինչպե՞ս եք  գնահատում այս պահին նախաքննության ընթացքը:
- Կարծում եմ, որ քրեական գործի նախաքննությունը, համենայնդեպս այս պահի դրությամբ, օբյեկտիվ է իրականացվում: Բավականին գործողություններ կատարվել են, կատարվում են ու կարծում եմ` կկատարվեն: Եթե լինեն գործողություններ, որոնք մեզ համար մատչելի չեն լինի, կամ մենք նորմալ չենք դիտարկի, իհարկե, ես ինքս, որպես ներկայացուցիչ,  միջնորդություններով հանդես կգամ, կքննարկվեն միջնորդությունները եւ, բնականաբար, որոշումները կկայացվեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ