Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՀԱՄԼԵՏԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԻՐ ՄԵԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ"

Արխիվ 12-16

"ՀԱՄԼԵՏԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
ԻՐ ՄԵԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ"


Օրերս կյանքին վերջ տված հայտնի գործարար "Լեւոն Ամիրխանյան" ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Ամիրխանյանի ընկերության փաստաբան Նիկոլայ Հակոբյանը համոզված է, որ գործարարը ինքնասպան է եղել մեծ պարտքերի պատճառով: "99 տոկոսով համոզված եմ, որ Համլետն ինքնասպան է եղել իր մեծ պարտքերի պատճառով: Նա վերջին երկու տարիներին անընդհատ փորձում էր ելքեր գտնել` ստեղծված իրավիճակից, չէր ընկճվում, բայց վերջին շրջանում շատ էր հուսահատվել: Հավատացեքª հեշտ չէր այդքան ահռելի չափերի հասնող պարտքերը վրան հանգիստ ապրել. մեկ կամ երկու հոգու չէր պարտք, տասնյակ մարդկանց հանդեպ պարտավորվածություններ ուներ, ասում էր` մինչեւ էս պարտքերս չտամ, խիղճս չի կարա հանգիստ լինի",- մեզ հետ զրույցում ասաց գործարարի նախկին փաստաբան Նիկոլայ Հակոբյանը:
Թե ինչ է լինելու ընկերության ճակատագիրը, փաստաբանն ասաց. "Ընկերություններից մեկն արդեն իսկ սնանկ է ճանաչվել, նույն ճակատագիրը սպասվում է մյուսներին":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


ԹԵ ԻՆՉՆ ԷՐ 20-ԱՄՅԱ ՏՂԱՅԻ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ


Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում, փետրվարի 22-ին արձանագրվել է հերթական ինքնասպանությունը: Գյուղի 20-ամյա բնակչին հայտնաբերել են տանը կից անասնագոմում` տանիքի հենասյունից կախված: Թե ինչն է եղել 20-ամյա երիտասարդի կյանքին վերջ տալու պատճառը, Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանն ասաց.
- Շատ խելացի, աշխույժ երիտասարդ էր, չէր սովորում, գյուղում էր` գյուղի գործերով էր զբաղվում: Կյանքով լեցուն տղա էր, սա այն դեպքն է, որ իսկապես, բոլորիս համար անակնկալ էր կատարվածը: Նրան կախված վիճակում հայտնաբերել է հայրը, երբ բարձրացել է անասունների համար խոտ բերելու. խեղճ մարդը մինչ էս պահը ուշքի չի գալիս: Դեպքից առաջ էլ որեւէ արտառոց արարքով աչքի չի ընկել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ