Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԴԵՊՔԻ ՕՐԸ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՕՐԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ"

Արխիվ 12-16

"ԴԵՊՔԻ ՕՐԸ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՕՐԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ"


Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում: Այս անգամ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում իր կյանքին վերջ է տվել 14-ամյա Վարուժան Միրզախանյանը: 10-րդ դասարանի աշակերտը պարանով կախվել է իրենց տանը կից անասնագոմում: Անդրադառնալով դեպքի մանրամասներին` Խանջյան գյուղի գյուղապետ ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆՆ ասաց.
-Գյուղի ամենաժպտերես, ակտիվ եւ հումորով տղաներից էր, բոլորս շոկի մեջ ենք: Նա ընտանիքի մեծ տղան էր: Իրենից փոքր քույր եւ եղբայր ունի: Քինգ բոքս էր պարապում Հոկտեմբերյանում, իսկ ծնողները հողագործությամբ են զբաղվում: Ոչ ոք դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ: Շատ սիրվող տղա էր: Էնքան լավ երեխա էր: Մեկ-մեկ ես էլ անցնում-դառնում, սիրում էի: Դպրոցից, ասում են, ուրախ տրամադրությամբ է տուն եկել, ու հանկարծ նկատել են տանը չի: Հետո հայտնաբերել են արդեն կախված վիճակում` անասնագոմում, որն ամիսներ շարունակ փակ է եղել. հայրը պատահաբար բացել են դուռը եւ հայտնաբերել որդուն` կախված: Չեք պատկերացնում, թե ինչ ողբ է հիմա իրենց ընտանիքում, դե, էլ գյուղացիներիս մասին չեմ ասում: Որ գաք տեսնեք, մի աննկարագրելի ողբերգություն է` խեղճուկրակ հայրը` շփոթված, շոկի մեջ է, մորն էլ հազիվ են կարողանում տասը րոպեն մեկ ուշքի բերել:
Խանջյանի միջնակարգ դպրոցի տնօրեն ԱՐԾՐՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւս մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի օրը Վարուժանը չափից դուրս ուրախ է եղելª բացառելով, որ Վրուժանը ինչ-որ սոցիալական խնդիրներից ելնելով` կարող էր նման քայլի գնալ.
- Շատ խելոք հասկացող աշակերտ էր, ոչ մի խնդիր չի ունեցել, ծնողները ոչնչից երեխաներին հետ չեն պահել, կարող էª տասից հետ էին, բայց հինգից առաջ էին: Ինքն էլ սպորտսմեն տղա էր, դպրոցում ոչ մի միջադեպ չի ունեցել, բոլոր ուսուցիչներն իրեն առանձնահատուկ կերպով էին սիրում` իր համուհոտով լինելու համար: Նա, առհասարակ, բնավորությամբ շատ աշխույժ, ծիծաղկոտ տղա էր, բայց դեպքի օրը նա աչքի է ընկել չափից դուրս ուրախ տրամադրությամբ, տպավորություն էր, որ դեպքի օրը իր կյանքի ամենալավ օրերից մեկն էր, շատ-շատ ուրախ էր: Աղջիկները փետրվարի 23-ի հետ կապված` տղաներին նվեր էին տվել, տղաները ուրախությամբ ընդունել են,  միասին ասել-խոսել, ծիծաղել են: Դասերին մինչեւ վերջ նստել էր, ուրախ տրամադրությամբ գնացել տուն: Թե հետո ի՞նչ է եղել, ի՞նչ է մտածել, էդպես էլ չհասկացանք: Խոսքեր չեմ գտնում, Վարուժանը չխնայեց թե՛ իրեն, թե՛ ընտանիքին, եւ թե՛ մեզ. բոլորիս գլխին սեւ բերեց:  
- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ շարժման կամ աղանդի հետ կապ ունեցած լիներ:
- Ես հիմա ամեն ինչի հավատում եմ, բայց զարմանալին այն է, որ էդ էրեխու մոտ ոչ մի արտառոց բան չի նկատվել` թե՛ դասերից հետո, թե՛ դպրոցում: Բայց, թե իրականում ինչ է եղել, մանավանդ դեպքի օրը, դա հանելուկ է բոլորիս համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ