Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԷՑ-ԵՐԸ ՀԱՍԱՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻ

Արխիվ 12-16

ՀԷՑ-ԵՐԸ ՀԱՍԱՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻ

Երեկ Ազգային ժողովում հանդես եկավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Վերջինիս նաեւ հարցերով դիմեցին մի շարք պատգամավորներ:
Մասնավորապես, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հարց բարձրացրեց, որ փոքր հէկ-երը կառուցվում են այնպիսի գետերի վրա, որոնց պատճառով խափանվում է ջրվեժների բնական պայմանները, ինչը իր հերթին վնաս է հասցնում զբոսաշրջությանը եւ մեր քաղաքացիների հանգիստի կազմակերպմանը: Հարցին պատասխանելիս Ռ. Նազարյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը լուրջ դերակատարություն այս հարցում չունի եւ ջրօգտագործման թույլտվության պատասխանատվությունը կրում է Բնապահպանության նախարարությունը:
Հայկ Բաբուխանյանի հաջորդ հարցերը վերաբերում էին սպառողների էլեկտրամատակարարմանը, մասնավորապեսª չնախատեսված անջատումներին, երբ հոսանքի տատանման արդյունքում փչանում են կենցաղային էլեկտրական սարքավորումները: Մյուս հարցն էլ վերաբերում էր սպառողների այն բողոքներին, որ հաշվիչների ցուցմունքները գերազանցում են իրենց սպառած էլեկտրաէներգիան: Այս հարցերին պատասխանելիս Ռ. Նազարյանը խորհուրդ տվեց բնակիչներինª իրենց ուզած ձեւով կապարակնքել հաշվիչները, կամ ստուգիչ հաշվիչներ տեղադրել տանը, եւ բոլոր դեպքերում, երբ խախտվում են սպառողների իրավունքները, բողոք ներկայացնեն հանձնաժողովին:
Իսկ ահա պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ էլեկտրական ցանցերի ներկայացվող վնասները եւ մի շարք ներդրումները կեղծ են: Իրականում դա ոչ այլ ինչ է, քան այդ կազմակերպությունում տիրող կոռուպցիայի արտահայտություն, որի հետեւանքով ՀԷՑ-երը հայտնվել են ծանր ֆինանսական դրության մեջ: Ռոբերտ Նազարյանը չժխտեց ՀԷՑ-երում կորուստների անչափ բարձր մակարդակըª նշելով, որ իր հանձնաժողովը սահմանել էր կորուստների 11,2 տոկոսի շեմը, սակայն ՀԷՑ-երը ներկայացնում են 13 տոկոսի կորուստ, ինչը ընկերությունում ստեղծված ծանր ֆինանսական վիճակի պատճառներից մեկն է: Ռ. Նազարյանը նշեց նաեւ, որ նա մերժել է ընդունել ՀԷՑ-երի կողմից ներկայացված ներդրումների 20 միլիարդ դրամ հատվածը, քանի որ դրանք չէին առնչվում համակարգի զարգացմանը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ