ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Արխիվ 12-16
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր կանխատեսմամբ` այս երկրում նկատվող վերջին զարգացումները, ներառյալ մանաթի աննախադեպ արժեզրկումը, կարելի է համարել տնտեսության անկման եւ ֆինանսական համակարգի կազմալուծման միայն սկիզբը: Բանն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը բավարար դիվերսիֆիկացված չէ` դիմակայելու նավթի գների անկմանը:
Երկրորդ` մեծ է բանկային համակարգի կախվածությունը փոխարժեքների տատանումից եւ նավթադոլարների շուկայից: Երրորդ` նավթադոլարների զգալի մասը պահվում են ոչ թե Ադրբեջանում, այլ արտերկրի առաջատար բանկերում, ինչն ավելի է թուլացնում մանաթի դիրքերը:Մեր տեղեկություններով` մոտակա օրերին մանաթի արժեզրկումը կարող է դառնալ անվերահսկելի` չնայած այդ երկրի կառավարության եւ կենտրոնական բանկի ջանքերին:
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
