Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ "ԹԱՅՄԱՈՒԹ" ԵՆ ՎԵՐՑՐԵԼ"

Արխիվ 12-16

"ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ "ԹԱՅՄԱՈՒԹ" ԵՆ ՎԵՐՑՐԵԼ"

ԱԺ ՀԱԿ խմբակցության անհնազանդ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցը քննարկելուց առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները խորհրդարանական քառօրյայի հենց առաջին օրը շտապեցին լքել ԱԺ դահլիճը: Ավելին` այդ օրվանից ԲՀԿ-ական եւ ոչ մի պատգամավորի ո՛չ խոշորացույցով, ո՛չ վառվող մոմով ոչ ոք չի փնտրել ու փնտրելու դեպքում էլ չէր գտնի նիստերի դահլիճում: Ի վերջո, թե արդյոք հաշվի առնելով ներքաղաքական վերջին զարգացումները` ԲՀԿ-ականները շտապեցին անվերադարձ հեռանալ դահլիճից, որպեսզի ՀՀ նախագահի իմպիչմենտի հարցից խուսանավեն ու ստիպված կողմ կամ դեմ չքվեարկեն` այն ԱԺ օրակարգ մտցնելու համար, պարզեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տեսակետը.
- Չեմ կարծում, որովհետեւ նրանք հայտարարեցին, որ ոչ թե ընդհանրապես են բոյկոտում, այլ այս նիստն են բոյկոտում: Բնականաբար, իրենք ներքին խնդիրներ ունեն, ու չես ասի, թե նախանձելի իրավիճակում են այսօր: Այնպես որ, ԲՀԿ-ականները "թայմաութ" են վերցրել` երեւի ճշգրտելու իրենց հետագա գործողություննները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ