Ըստ տեղյակ աղբյուրի` Վիկտորյա Նուլանդը իր այցի ժամանակ բերել է բավականին պատկառելի կանխիկ գումար, որը նախատեսված է առաջիկա շաբաթներին` մինչ ապրիլի 24-ը "Հիմնադիր խորհրդարանի"
գործունեությունը եւ վերջինիս օգտին քարոզչությունը ակտիվացնելու համար: Կայքերին եւ տպագիր ԶԼՄ-ներին առաջարկվում են բավականին զգալի գումարներ կանաչ թղթադրամներով` "Հիմնադիր խորհրդարանի" օգտին քարոզչություն իրականացնելու եւ նյութեր լույս ընծայելու համար, եւ այդպիսի նյութեր հայտնվում են անգամ ավանդաբար իշխանամետ համարվող տեղեկատվական հարթակներում: