Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԻՆՉՈ՞Ւ Է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ Է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ինչպես ժողովուրդն է ասում, իրեն մի պահ զգաց "ձուկը ջրում" եւ փորձեց ցեխ շպրտել այն պատգամավորների խոսքերին, ովքեր  անխնա քննադատության ենթարկեցին թե՛ իրեն, եւ թե՛ ՀԱԿ-ի ղեկավարին: Զուրաբյանը, սակայն այդպես էլ չկարողացավ համոզիչ ելույթ ունենալ եւ արդարացնել ՀՀՇ-ական իշխանությունների օրոք թե՛ Հայաստանի եւ թե՛ հայության նկատմամբ իրականացրած ոճրագործությունները, արդարացնել ալան-թալանը, Արցախը Ադրբեջանին հանձնելու որոշումները: Լյովիկ Զուրաբյանը ոգեւորված ներկայացնում էր ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի կողմից առաջարկված կառավարման ճգնաժամի մասին իր առաջարկը, սակայն պետք է նշենք, որ վերոնշյալ պատգամավորը չի հարգում եկամուտների թափանցիկության մասին հայտարարագրեր ներկայացնելու պահանջը: Ավելին` նա դեռ չի ներկայացրել անցյալ տարվա հայտարարագիրը, իսկ նախորդ տարիների հայտարարագրերում բազմաթիվ տեղեկություններ թաքցրել է ինչպես ինքը, այնպես էլ իր հետ փոխկապակցված անձինք: Միայն կարելի է ասել, որ կոռուպցիայից անընդհատ խոսողը, եթե թաքցնում է սեփական ունեցվածքի եւ եկամուտների մասին օրենքով պահանջված տվյալները, հավանաբար, նույն կոռուպցիայի մասին խոսելու իրավունք չունի: Ու չի կարելի չհամաձայնել Խոսրով Հարությունյանի հետ, ով ասաց, որ եթե իր եկամուտների աղբյուրը պարզ է, ապա Լ. Զուրաբյանի դեպքում այն թաքցվում է եւ, հավանաբար, հենց կոռուպցիոն պատճառներով: Հիշեցնենք, որ Խոսրով Հարությունյանը նաեւ նշեց, որ Զուրաբյանն ու իր թիմակիցները ձեռք են բերում այնպիսի թանկարժեք հագուստներ, որոնք համահունչ չեն իրենց աշխատավարձին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ