Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱԿ-Ը ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՏԱՌԱՊԵՑ, ԲԱՅՑ ՎԵՐՋՈՒՄ ՏԱՌԱՊԱՆՔԸ ՋՈՒՐԸ ԳՑԵՑ

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ը ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՏԱՌԱՊԵՑ, ԲԱՅՑ ՎԵՐՋՈՒՄ

ՏԱՌԱՊԱՆՔԸ ՋՈՒՐԸ ԳՑԵՑ

 

Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի հեղինակներն են Գալուստ Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը:

Հետաքրքիրն այն է, որ այս օրենքի վերաբերյալ մինչ առաջին ընթերցումը, առաջարկներով էին հանդես եկել նաեւ ՀԱԿ-ի պատգամավորները, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ ՀԱԿ-ի չորս պատգամավոր` խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը ներկա գտնվելով նիստերի դահլիճում չեն քվեարկել օրինագծի օգտին: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու Ստեփան Դեմիրճյանը կողմ են քվեարկել: «Իրավունքը» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից  պարզեց` ինչն է  պատճառը, որ թե՛ ինքը, թե՛ խմբակցությունից երեք պատգամավոր չեն մասնակցել քվեարկությանը: Լեւոն Զուրաբյանը մեղքը բարդեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի վրա` ասելով, որ նա է ամեն ինչ շփոթել: Այլ հարցերի չպատասխանեց Զուրաբյանը` ասելով, որ հրաժարվում է մեր հարցերին պատասխանել, ինչը բնական էր, քանի որ այլ պատճառաբանություն չէր կարող մեջբերել: Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ ուղղակի չի հասցրել մասնակցել քվեարկությանը այն դեպքում, որ նա նստած էր նիստերի դահլիճում: Այդ ինչպես է, որ Ստեփան Դեմիրճյանն ու Նիկոլ Փաշինյանը կողմ են քվեարկել, դուք էլ չեք հասցնում անգամ ի օգուտ ձեզ մի կոճակ սեղմել: Արամ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց` անհնար է, որ իրենք քվեարկությանը մասնակցած չլինեն, քանի որ անձամբ ինքը օրինագծի մասին առաջարկ է ներկայացրել: «Ես կճշտեմ` ինչ է տեղի է ունեցել: Հավանաբար, տեխնիկական խնդիր է»,- ասաց պատգամավորը: Իսկ ճշտելուց հետո Արամ Մանուկյանն իրոք անակնկալի եկավ: Ավելին` ինչպես նկատեցինք, վերջինս շատ զայրացած  խոսում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի հետ` հասկանալու` ինչ է տեղի ունեցել: Պարզաբանում ստանալուց հետո ՀԱԿ պատգամավորը մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց. «Տեխնիկական սխալ է գնացել: Տրամաբանություն չկա (նկատի ունի, որ ՀԱԿ-ի չորս պատգամավոր չէին կարող  չքվեարկել կողմ իրենց կողմից դրական արձագանքի արժանացած  օրինագծին-խմբ.): Երկու տարի տառապում եմ ու հանկարծ  նման բան: Ես ձեզ ասեմ` օրենքի հեղինակներից մեկը ես եմ, ուղղակի չեմ գրանցել:  Ես եմ հարց բարձրացել Գալուստ Սահակյանի մոտ ու ԿԸՀ-ում».- փորձեց իրավիճակն այս կերպ հարթել ՀԱԿ պատգամավորը:

Պրն Մանուկյան, ցանկանում ենք ֆիքսել, որ այս պահի դրությամբ ԱԺ-ի կայքում վերոնշյալ օրինագծի պատկերը չի փոխվել` 80 կողմ, զրո դեմ` 4 ձեռնպահ: ՀԱԿ խմբակցության չորս պատգամավորներն էլ չեն քվեարկել, իսկ թե ինչու, թողնում ենք ընթերցողի հայեցողությանը: Քվեարկության արդյունքները` այստեղ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ