Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱԺ -ՈՒՄ ԹԵԺ Է. ԲԱԳՐԱՏՅԱՆ VS ՆԱՂԴԱԼՅԱՆ

Արխիվ 12-16

ԱԺ -ՈՒՄ ԹԵԺ Է. ԲԱԳՐԱՏՅԱՆ VS ՆԱՂԴԱԼՅԱՆ


Շահութարհարկի վերաբերյալ օրինագիծն քվեարկության դնելը առաջացրեց ընդդիմադիր ՕԵԿ-ի ու ՀԱԿ-ի զայրույթը:

Հիշեցնենք, որ օրենքը ԱԺ էր բերվել 48 ժամ ռեժիմով:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ բովանդակային քննարկում պետք է անել, նոր դնել քվեարկության:  ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ եթե հիմա օրինագիծը  դրվի քննարկման, ապա այն  արտահանման մենաշնորհացման է տանելու:

Բիշարյանի կարծիքին համամիտ էր նաեւ ՀԱԿ-ը: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով ասաց, որ թըփ-շըփ-ով օրինագիծ չեն ընդունում:

Խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նկատեց, որ շըփ-թըփի հարց չկա: Տիկին Նաղդալյանին հատկացված ժամանակը լրանալուց հետո նա շարունակում էր իր պնդումները, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ստիպված եղավ մի քանի անգամ ժամանակի ավարտի զգուշացման կոճակը սեղմել:

ՀԱԿ խմբակցության  պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ տիկին Նաղդալյանը հակասում է տնտեսագիտության օրենքին: «Կամ ձեզ փոխեք, կամ տնտեսագիտությունը».- ասաց նա: Մի հարցնող լինի ձեր կառավարման տարիներին ձեզ ո՞վ փոխեց: Ձեզ թվում է, պարոն Բագրատյան, ժողովուրդը մոռացե՞լ է, թե ձեր կառավարման տարիներին ձեր տնտեսագիտական գիտելիքները ինչպես Հայաստանի տնտեսությունը բերեցին զրոյական վիճակի: Ինչեւէ, ի պատասխան` տիկին Նաղդալյանը հակադարձեց Բագրատյանին, ասելով, որ տնտեսագիտության պրոֆեսորը  նա է, որը առաջացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի զայրույթը: Վերջինս սաստող հայացքով նայեց Նաղդալյանին` հասկացնելով, թե չի  կարելի առանց ձայնի իրավունքի խոսել:

Այնուամենայնիվ, շահութահարկի մասին օրենքը դրվեց քվեարկության եւ 64 կողմ, 4 դեմ ձայների մեծամասնությամբ ընդունվեց:

Մինչ հաջորդ հարցի` կառավարման ճգնաժամի մասին հարցի քվեարկության դրվելը, ՀԱԿ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց, սակայն նիստերի դահլիճից դուրս չեկավ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ