Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐՆ ԱՅԺՄ ԷԼ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐՆ ԱՅԺՄ ԷԼ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ


Հայաստանում օրեցօր սնկի պես աճող աղանդները դառնում են բազմաթիվ մարդկանց կյանքի ու ճակատագրի խեղաթյուրման պատճառ: Բազմազան աղանդների հետեւորդներ ընտրելով քարոզչության տարբեր ձեւեր` մարդկանց տանում են դեպի կործանում: Նման քարոզչություն է իրականացնում Եհովայի վկաներ կոչվող աղանդավորական շարժումը, որը վերջին շրջանում փորձում է իր համար թիրախ դարձնել նաեւ դպրոցահասակ երեխաներին: Եթե նախկինում եհովականներն իրենց գրքերով հայտնվում էին քաղաքի այս կամ այն մարդաշատ վայրում եւ դրանք բաժանում, ապա այսօր իրենց քարոզչությունն իրականացնում են դպրոցների մոտ, որպեսզի դեռահասներին եւս ներգրավեն իրենց շարքերում: Այն գրականությունը, որը Եհովայի վկաները բաժանում են մարդկանց, ըստ "Ազգային արժեքների պահպանման ճակատ" հասարակական կազմակերպության նախագահ Սեւան Աղաջանյանի` տպագրվել է Ռուսաստանում: Այդ գրքերն այժմ Ռուսաստանում արգելվել են, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք աղանդավորական բնույթի են: Այն մարդիկ, ովքեր փորձում են խոչընդոտել վերջիններիս քարոզչությանը, իրավապահ մարմինների թեթեւ ձեռքով անմիջապես հայտնվում են ոստիկանական բաժանմունքում: Պարզ է, որ այսքանից հետո Եհովայի վկաները իրենց ավելի ապահով եւ պաշտպանված կզգան, եւ բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթե վաղը նրանք իրենց գրքերը ազատ բաժանեն նաեւ դպրոցի ներսում:
Զարմանալի է, բայց փաստ` այն, ինչ արգելվում եւ անընդունելի է այլ երկրներում, Հայաստանում միանգամից ընդունվում եւ դրվում է կիրառության մեջ: Հասկանալի է, շատ աղանդավորական կառույցներ ֆինանսավորվում են Արեւմուտքից եւ իրենց գործունեությամբ ծառայում են ֆինանս տրամադրող կազմակերպություններին, բայց սա դեռ չի նշանակում, որ ՀՀ իրավապահ մարմինները պետք է անգործ նստեն կամ հետապնդեն աղանդավորականների քարոզչությանը դեմ արտահայտվողներին:  Ինչքան էլ դպրոցի տնօրենները եւ ուսուցչական անձնակազմը երեխաներին պաշտպանեն աղանդավորական քարոզչությունից, միեւնույն է, իրավապահները պետք է սթափվեն եւ Եհովայի վկաներից պահանջեն տվյալ վայրում ակցիա իրականացնելու թույլտվություն: Հակառակ դեպքում գառան մորթի հագած գայլերն առանց արգելքների կհասնեն իրենց նպատակին, իսկ նրանց նպատակը մեկն է` ոչնչացնել այն ազգային արժեքները, որ կրում է մատաղ սերունդը:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ