Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, փետրվարի 20-ին ամբողջ "եռյակից" հայտարարված, իսկ այնուհետ չեղարկված հանրահավաքին ներկայացավ միայն ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նրա հետ հանդիպելու եկած քաղաքացիներից մեկը մի զարմանալի բան ասաց` "Թողնելու է փախնի իր Ամերիկան, բա մե՞նք ինչ անենք": Ինչեւէ, սակայն զուտ քաղաքական իմաստով կարեւորն այն է, որ Րաֆֆին հայտարարեց "եռյակի" այլեւս գոյություն չունենալու մասին: Բայց առավել ուշագրավ է քաղաքական դաշտում վաղուց մոռացված Պահպանողական կուսակցության առաջնորդ, ավելի շատ որպես ժամանակին լույս տեսնող ընդդիմադիր "Շրջան" թերթի գլխավոր խմբագիր հայտնի Միքայել Հայրապետյանի գնահատականը` որ "եռյակը" "լուծարված էլ ծնվել էր": Դե ինչ, ցանկացած երեւույթ, եթե ստեղծված է ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքով, գլխանց լուծարված էլ ծնվում է:
Շարունակելով Րաֆֆի Հովհաննիսյանի թեման` նշենք, որ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ անչափ գովաբանել էր Րաֆֆիի հորը` Ռիչարդ Հովհաննիսյանին` որպես պատմաբան: Առիթն էլ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծն էր Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ ժողովուրդների Ցեղասպանության վերաբերյալ: Ըստ Ֆարմանյանի` եթե Զարուհու օրինագիծը ընթերցեր Ռիչարդ Հովհաննիսյանը, ապա որպես պատմաբան` նրան 2 կնշանակեր: Սակայն, զարմանալիորեն, պարոն Ֆարմանյանի մտքով չի անցնում, որ եթե 2 նշանակողը լինի Ռիչարդ Հովհաննիսյանը, ապա առնվազն Սփյուռքում դա լրիվ հակառակ կընկալվի, քանզի պարոն Հովհաննիսյանին Սփյուռքը գիտի որպես հայոց պատմության ամենասկանդալային կեղծարարաներից մեկին:
Երեկ ԱԺ-ում բոլորի զահլան տարել էր Լեւոն Զուրաբյանը` ԲՀԿ-ի հետապնդումների մասին իր ողբով: Եվ այդ զարմանալի ողբի առնչությամբ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ հետաքրքիր դիտարկում հնչեցրեց, "Ստիպված` դեմքը փրկելու համար, փորձում եք Հռոմի պապից կաթոլիկ երեւալ, բայց դուք Հռոմի պապից կաթոլիկ չեք: 7 հոգով 9 երգ եք երգում, նույնիսկ այս քննարկման ժամանակ ձեր խմբակցության մեծամասնությունն այստեղ չէ` ձեր ներկայացրած շինծու, արհեստական օրակարգը հետաքրքիր չէ ձեր խմբակցության անդամներին: Դուք հայտնվել եք քաղաքական լուսանցքում` ձեր մեջ խոսում է ոչ թե առողջ բանականությունը, այլ` վիրավորանքը, գիտակցումը, որ այլեւս անելիք չունեք քաղաքական դաշտում": Անշուշտ, ասվածը ճշմարտություն է, սակայն արդյոք դա չափազանց դաժան չէ իր բոլոր գունագեղ երազանքները կորցրած Լյովիկ Զուրաբյանի նկատմամբ:
Իսկ սկանդալային գենդերասեր ակտիվիստուհի (կամ միգուցե ակտիվիստ) ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ոչ ավել, ոչ պակաս հրապարակավ մեր ժողովրդին կոչ է անում իրականացնել հեղափոխություն "եղանով, մահակով, բենզինի շշերով ու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով կանգնի ու թալանչիներից նվաճի իրենից խլվածն ու ստեղծի ինքնիշխան ու ժողովրդավար պետություն` իր բոլոր ատրիբուտներով": Եվ դա դեռ քիչ է, որ հնչեցնում է սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ, մի բան էլ խոստովանում է, որ արյունոտ հաշվեհարդարների կողմնակից է. "Ես հոգնել եմ նվաստացած ու լուսանցքը քշված ապրելու այս վիճակից: Ես ի խորոց սրտի` ցանկանում եմ, որպեսզի հայ ժողովրդին ու Հայաստանը հարստահարած բոլոր ավազակները շարվեն պատի տակ ու գնդակահարվեն": Այստեղ առավել զարմանալի է, որ մեր իշխանությունները հանդուրժում են այդպիսի կոչեր եւ դրանց հեղինակներին չեն ենթարկում օրենքով սահմանված քրեական պատասխանատվության: Լավ, ինչքան կարելի է:
Ի դեպ, այդպիսի կոչեր հնչեցնել սիրող ակտիվիստ-ակտիվիստուհիներին պետք է հուշել ամենաթարմ դեպքերը: Այսպես, Թաիլանդում երկու ուսանողներ դատապարտվեցին 5 տարի ազատազրկման այն բանի համար, որ համալսարանական բեմականացման ժամանակ վիրավորանք հասցրեցին թագավորին: Ու նրանց չփրկեց նույնիսկ այն, որ խոսքը ոչ թե գործող թագավորի մասին էր, այլ երեւակայական մի արքա` երեւակայական թագավորությունից: Իսկ ձեզանից որեւէ մեկի դուռը երբեւէ ոստիկան ծեծե՞լ է այն բանի համար, որ երկրի ղեկավարի հասցեին ինչ ասես բլթացրել եք: Լավ, դուրներդ չի գալիս Թաիլանդը, օրինակ բերեմ ձեզ շատ սիրելի ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ: Այդտեղ "Ֆեյսբուքում" մոբիլիզացիայի դեմ արտահայտություն թույլ տվողներին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Դե, եթե այդքան դժգոհ եք ու այդքան Մայդան եք տենչում, գնացեք ձեր այդքան սիրելի մայդանային Ուկրաինա եւ այնտեղ ինչքան ուզում եք կոչեր արեք: Իսկ մենք ձեր հայհոյախառը եւ ագրեսիվ տեքստերից արդեն հոգնել եւ զզվել ենք:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ