Վերջերս տարբեր գրանտածիծ կառույցներին հարող "ակտիվիստները" սկսել են "Ֆեյսբուքում" բացահայտ կամ թաքուն կազմել այն մարդկանց սեւ ցուցակները, ովքեր մասնակցում կամ առավել եւս ակտիվություն են դրսեւորում հակամայդանային ուղղվածության խմբերում:
Ինչպես մեզ տեղեկացրեց այդ ակտիվիստներից մեկը, ում անունը հայտնի պատճառով չենք հրապարակում, սեւ ցուցակներ կազմելու առաջադրանքը տրվել է ՀԿ-ների ներկայացուցիչների եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հետ հանդիպման ժամանակ: Հանձնարարվել է կազմել այդ ցուցակները, փորձել բացահայտել այն մարդկանց, ովքեր ոչ սեփական անուններով են հանդես գալիս համացանցում, եւ արդյունքների մասին պարբերաբար զեկուցել ԱՄՆ դեսպանատանը: