Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՁԱՆՁՐԱՆՈՒՄ Է ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Արխիվ 12-16

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՁԱՆՁՐԱՆՈՒՄ Է ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Երեկ խորհրդարանում քննարկվում էր «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի զեկուցողն էր Երեւանի փոխքաղաքապետ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԸ:

Ուշագրավ էր այն, որ Կ. Արեյանի հանգամանալից ամփոփիչ ելույթից ձանձրացավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ, ով տեղից դժգոհեց, թե` մեղք ենք, էլի…Ի պատասխան` պարոն Արեյանը հիշեցրեց, որ ինքն էլ է պատգամավոր եղել, բայց պարտավոր է հավուր պատշաճի պատասխանել պատգամավորների հարցերին ու ամփոփել քննարկվող նախագիծը:
Հետաքրքիր է` իրականում պարոն Ջհանգիրյանին Կ. Արեյանի ելույթը ձանձրացրե՞ց, թե՞ բազմաթիվ մեղքեր ունեցող Ջհանգիրյանին ուղղակի վախեցնում է հուղարկավորության մասին խոսելը: Չէ՞ որ բոլորն էլ մի օր էն աշխարհ են գնալու ու  սեփական մեղքերի համար միգուցե այնտեղ պատասխան տան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ